«Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Վրաստանի համայնքների միջև միջսահմանային համագործակցությանը». ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնի
20.02.2020
Թբիլիսիում փետրվարի 20-ին անցկացվում է Տեղական տնտեսական զարգացման ֆորումը: Մասնակցում են Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարներ, ասոցիացիաների և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Ֆորումի մասնակիցերին ողջունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնին: Նա բարձր գնահատեց Վրաստանի և Հայաստանի համայնքների միջև համագործակցությունը և ընդգծեց, որ պետք է օգտագործել երկու երկրներում եղած հնարավորություններն ու պոտենցյալը:
Լուիզա Վինտոնին հատկապես կարևորեց տնտեսական զարգացման հարցում միջսահմանային համագործակցությունը և վստահեցրեց՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատրաստակամ է աջակցել միջսահմանային համագործակցության նախաձեռնություններ: Եվ ամփոփեց. «Այս ֆորումը Հայաստանի և Վրաստանի համայնքների ղեկավարներին և ասոցիացիաների համար լավ հնարավորություն է քննարկել և համատեղ մշակել միջսահմանային համագործակցության ծրագրեր և նախաձեռնություններ: Իսկ մենք պատրաստ ենք աջակցել նման նախաձեռնությունները»:
Ֆորումին մասնակցում է Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Հայկ Ղալումյանը, Տաշիրի քաղաքապետ Մհեր Արշակյանը, Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարոնյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նատալյա Լափաուրի, Եվրոռեգիո «Եվրոկովկաս», Ախթալայի Նուռիկ համայնքային կենտրոնի ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը: Ֆորումի նպատակն է Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և մշակել միջսահմանային համագործակցության ծրագրեր, հասկանալ, թե ինչ տիպի համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի օգտագործվեն համատեղ տնտեսական հնարավորությունները:
22:09
19 08 2025
Օգոստոսի 18-ին Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...
21:36
19 08 2025
Օգոստոսի 18-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...
20:02
19 08 2025
Օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
15:11
19 08 2025
Սևան համայնքում օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
14:53
15 07 2025
Le 15 juillet, la réunion ordinaire du Conseil de l’Union des Communes...
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
22
Nov
26
Oct
25
Oct