
«Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Վրաստանի համայնքների միջև միջսահմանային համագործակցությանը». ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոն
20.02.2020
Թբիլիսիում փետրվարի 20-ին անցկացվում է Տեղական տնտեսական զարգացման ֆորումը: Մասնակցում են Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարներ, ասոցիացիաների և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Ֆորումի մասնակիցերին ողջունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը: Նա բարձր գնահատեց Վրաստանի և Հայաստանի համայնքների միջև համագործակցությունը և ընդգծեց, որ պետք է օգտագործել երկու երկրներում եղած հնարավորություններն ու պոտենցյալը:
Լուիզա Վինտոնը հատկապես կարևորեց տնտեսական զարգացման հարցում միջսահմանային համագործակցությունը և վստահեցրեց՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատրաստակամ է աջակցել միջսահմանային համագործակցության նախաձեռնություններ: Եվ ամփոփեց. «Այս ֆորումը Հայաստանի և Վրաստանի համայնքների ղեկավարներին և ասոցիացիաների համար լավ հնարավորություն է քննարկել և համատեղ մշակել միջսահմանային համագործակցության ծրագրեր և նախաձեռնություններ: Իսկ մենք պատրաստ ենք աջակցել նման նախաձեռնությունները»:
Ֆորումին մասնակցում է Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Հայկ Ղալումյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը, Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նատալյա Լափաուրի, Եվրոռեգիո «Եվրոկովկաս», Ախթալայի Նուռիկ համայնքային կենտրոնի ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը: Ֆորումի նպատակն է Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և մշակել միջսահմանային համագործակցության ծրագրեր, հասկանալ, թե ինչ տիպի համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի օգտագործվեն համատեղ տնտեսական հնարավորությունները:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct