
«Աշխատում ենք անել ամեն ինչ, որպեսզի բացառենք կորոնավիրուսի թափանցումը մեր համայնք». Հայկ Ղալումյան
31.03.2020
Հայաստանի համայնքների միությունը շարունակում է ներկայացնել, թե արտակարգ դրության օրերին ինչպես է ընթանում կյանքը Հայաստանի համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքներում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ կանխարգելիչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
Զրուցեցինք Իջան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանի հետ:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Իջևան համայնքում, բնակիչները պահպանո՞ւմ են ինքնամեկուսացման կանոնները:
-Այս օրերին զգալի փոխված է Իջևան քաղաքի համայնքային կյանքը. քաղաքում չկա նախկին աշխուժությունը, մարդիկ տնից դուրս են գալիս խիստ անհրաժեշտության դեպքում: Մեր քաղաքի բնակիչները պահպանում են ինքնամեկուսացման պայմանները, հետևում են պարետի որոշումներին, լրացնում են տեղաշարժման համար նախատեսված թերթիկը, դուրս գալիս կրում են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ:
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Համայնքի բոլոր թաղամասերը, շենքերի բակերը, մուտքերը, դռները, վերելակները, քաղաքի կանգառները, զբոսայգիները, փողոցներն ու մայթերն անընդհատ ախտահանվում են: Համայնքապետարանը ֆեյսբուքյան էջի և պաշտոնական կայքի միջոցով պարբերաբար իրականացնում է իրազեկման աշխատանքներ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանն արտակարգ դրության պայմաններում:
-Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով, քաղաքացիների սպասարկման գրասենյակը աշխատում է օնլայն, հեռավար եղանակով:
-Այս օրերին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:
-Ախտահանիչ նյութերի, դիմակների, ձեռնոցների, ալկոգելի կարիք կա համայնքում:
- Կա՞ մի առանձնահատուկ քայլ, որ միայն Իջևան քաղաքն է կիրառում կորոնավիրուսի կանխարգելման համար, կամ ի՞նչ հնարամտությունների եք դիմում, որպեսզի կարողանաք համայնքի ունեցած միջոցներով կազմակերպել այդ կանխարգելիչ աշխատանքները:
-Կարծում եմ` ոչ:
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-Մեր համայնքում չկա արձանագրված դեպք, և մենք աշխատում ենք անել ամեն ինչ, որպեսզի բացառենք կորոնավիրուսի թափանցումը մեր համայնք: Ստեղծվել է համայնքային հանձնաժողով, որում ներգրավված են աշխատակիցներ արտակարգ իրավիճակների ծառայությունից, բուժմիավորումից, ոստիկանությունից, կոմունալ ծառայությունից: Հանձնաժողովն ամենօրյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում համայնքում տիրող իրավիճակը վերլուծելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct