«Աշխատում ենք անել ամեն ինչ, որպեսզի բացառենք կորոնավիրուսի թափանցումը մեր համայնք». Հայկ Ղալումյան

«Աշխատում ենք անել ամեն ինչ, որպեսզի բացառենք կորոնավիրուսի թափանցումը մեր համայնք». Հայկ Ղալումյան

31.03.2020

Հայաստանի համայնքների միությունը շարունակում է ներկայացնել, թե արտակարգ դրության օրերին ինչպես է ընթանում կյանքը Հայաստանի համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքներում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ կանխարգելիչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Զրուցեցինք Իջան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանի հետ:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Իջևան համայնքում, բնակիչները պահպանո՞ւմ են ինքնամեկուսացման կանոնները:

-Այս օրերին զգալի փոխված է Իջևան քաղաքի համայնքային կյանքը. քաղաքում չկա նախկին աշխուժությունը, մարդիկ տնից դուրս են գալիս խիստ անհրաժեշտության դեպքում: Մեր քաղաքի բնակիչները պահպանում են ինքնամեկուսացման պայմանները, հետևում են պարետի որոշումներին, լրացնում են տեղաշարժման համար նախատեսված թերթիկը, դուրս գալիս կրում են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ:

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

-Համայնքի բոլոր թաղամասերը, շենքերի բակերը, մուտքերը, դռները, վերելակները, քաղաքի կանգառները, զբոսայգիները, փողոցներն ու մայթերն անընդհատ ախտահանվում են: Համայնքապետարանը ֆեյսբուքյան էջի և պաշտոնական կայքի միջոցով պարբերաբար իրականացնում է իրազեկման աշխատանքներ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանն արտակարգ դրության պայմաններում:

-Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով, քաղաքացիների սպասարկման գրասենյակը աշխատում է օնլայն, հեռավար եղանակով:

-Այս օրերին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:

-Ախտահանիչ նյութերի, դիմակների, ձեռնոցների, ալկոգելի կարիք կա համայնքում:

- Կա՞ մի առանձնահատուկ քայլ, որ միայն Իջևան քաղաքն է կիրառում կորոնավիրուսի կանխարգելման համար, կամ ի՞նչ հնարամտությունների եք դիմում, որպեսզի կարողանաք համայնքի ունեցած միջոցներով կազմակերպել այդ կանխարգելիչ աշխատանքները:

-Կարծում եմ` ոչ:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:

-Մեր համայնքում չկա արձանագրված դեպք, և մենք աշխատում ենք անել ամեն ինչ, որպեսզի բացառենք կորոնավիրուսի թափանցումը մեր համայնք: Ստեղծվել է համայնքային հանձնաժողով, որում ներգրավված են աշխատակիցներ արտակարգ իրավիճակների ծառայությունից, բուժմիավորումից, ոստիկանությունից, կոմունալ ծառայությունից: Հանձնաժողովն ամենօրյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում համայնքում տիրող իրավիճակը վերլուծելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...