
«Մեզ համար այս պահի դրությամբ առաջնահերթության հարց է դիմակների ձեռքբերումը». Արթիկ համայնքի ղեկավար
23.03.2020
Հայաստանի համայնքների միության նոր նախաձեռնության շրջանակներում «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք տեղեկություններ Արթիկ համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Համայնքում կատարվող աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացնում Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքն Արթիկում:
-Մեծամասամբ ազգաբնակչությունը հետևում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, ինչը բերում է կյանքի բնականոն ռիթմի փոփոխությունների: Արթիկցիները զգուշավոր են, սոցիալական բարձր պատասխանատվությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումները, կարծում եմ, կապահովագրեն կորոնավիրուսի թափանցումը համայնք:
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Մարտի 16-ին իմ հանձնարարականով ձևավորվեց օպերատիվ շտաբ, որտեղ որոշում կայացվեց իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ. հանձնարարվեց դադարեցնել սննդի բացօթյա առևտուրը, ժամանցի և հարսանյաց սրահներին հրահանգվեց դադարեցնել իրենց գործունեությունը, որոշվեց պարբերաբար ախտահանել աղբարկղերը, հասարակական տրանսպորտի և տաքսի ծառայություններ իրականացնող վարորդներին հորդորել ենք ամեն օր ախտահանել մեքենաները, պատվիրել ենք մեծ թվով պաշտպանիչ դիմակներ, որոնք բաժանելու ենք մեր քաղաքացիներին:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:
-Մենք աշխատում ենք խստացված ռեժիմով, քաղաքացիներին կոչ ենք արել միայն հրատապ հարցերով դիմել համայնքապետարան և առհասարակ տանից դուրս գալ՝ միայն խիստ անհրաժեշտությունից ելնելով: Դիմումները քաղաքացիներից ընդունում ենք օնլայն տարբերակով, հորդորել ենք մեր քաղաքացիներին հետաձգել շինարարության հետ կապված իրենց ծրագրերը:
-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:
-Օպերատիվ շտաբի, համայնքապետարանի հեռախոսահամարները տրամադրվել են բնակիչներին, բայց ասեմ, որ կորոնավիրուսով վարակվածության կասկածի դեպքում քաղաքացիները նախապատվությունը կտան դիմել շտապօգնություն:
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Մեզ համար այս պահի դրությամբ առաջնահերթության հարց է դիմակների ձեռքբերումը, պատրաստ ենք նաև տեղում պաշտպանիչ դիմակներ կարել, եթե մեզ տրամադրվի անհրաժեշտ հումք:
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-Դիմակայելն այս պահի դրությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացնումն է: Այս պահին ոչ միայն համայնքում, այլև ողջ հանրապետությունում խնդիր ունենք իրազեկվածության բարձրացման, պաշտպանիչ միջոցների ձեռքբերման հարցում: Համաճարակի դեպքում միայն մեր ուժերով անհնար է իրականացնել լիարժեք դիմադրություն:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct