«Մեզ համար այս պահի դրությամբ առաջնահերթության հարց է դիմակների ձեռքբերումը». Արթիկ համայնքի ղեկավար

«Մեզ համար այս պահի դրությամբ առաջնահերթության հարց է դիմակների ձեռքբերումը». Արթիկ համայնքի ղեկավար

23.03.2020

Հայաստանի համայնքների միության նոր նախաձեռնության շրջանակներում «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք տեղեկություններ Արթիկ համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Համայնքում կատարվող աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացնում Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքն Արթիկում:

-Մեծամասամբ ազգաբնակչությունը հետևում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, ինչը բերում է կյանքի բնականոն ռիթմի փոփոխությունների: Արթիկցիները զգուշավոր են, սոցիալական բարձր պատասխանատվությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումները, կարծում եմ, կապահովագրեն  կորոնավիրուսի թափանցումը համայնք:

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

-Մարտի 16-ին իմ հանձնարարականով ձևավորվեց օպերատիվ շտաբ, որտեղ որոշում կայացվեց իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ. հանձնարարվեց դադարեցնել սննդի բացօթյա առևտուրը, ժամանցի և հարսանյաց սրահներին հրահանգվեց դադարեցնել իրենց գործունեությունը, որոշվեց պարբերաբար ախտահանել աղբարկղերը, հասարակական տրանսպորտի և տաքսի ծառայություններ իրականացնող վարորդներին հորդորել ենք ամեն օր ախտահանել մեքենաները, պատվիրել ենք մեծ թվով պաշտպանիչ դիմակներ, որոնք բաժանելու ենք մեր քաղաքացիներին:

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:

-Մենք աշխատում ենք խստացված ռեժիմով, քաղաքացիներին կոչ ենք արել միայն հրատապ հարցերով դիմել համայնքապետարան և առհասարակ տանից դուրս գալ՝ միայն խիստ անհրաժեշտությունից ելնելով: Դիմումները քաղաքացիներից ընդունում ենք օնլայն տարբերակով, հորդորել ենք մեր քաղաքացիներին հետաձգել շինարարության հետ կապված իրենց ծրագրերը:

-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:

-Օպերատիվ շտաբի, համայնքապետարանի հեռախոսահամարները տրամադրվել են բնակիչներին, բայց ասեմ, որ կորոնավիրուսով վարակվածության կասկածի դեպքում քաղաքացիները նախապատվությունը կտան դիմել շտապօգնություն:

-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:

-Մեզ համար այս պահի դրությամբ առաջնահերթության հարց է դիմակների ձեռքբերումը, պատրաստ ենք նաև տեղում պաշտպանիչ դիմակներ կարել, եթե մեզ տրամադրվի անհրաժեշտ հումք:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:

-Դիմակայելն այս պահի դրությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացնումն է: Այս պահին ոչ միայն  համայնքում, այլև ողջ հանրապետությունում խնդիր ունենք իրազեկվածության բարձրացման, պաշտպանիչ միջոցների ձեռքբերման հարցում: Համաճարակի դեպքում միայն մեր ուժերով անհնար է իրականացնել լիարժեք դիմադրություն:


NEWS

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation
The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation

19:23

29 03 2026

From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...