«Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա իր և շրջապատի նկատմամբ». Բյուրեղավան համայնքի ղեկավար
25.03.2020
Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ Բյուրեղավան համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Զրուցեցինք Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հետ:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Բյուրեղավան համայնքում:
-Այս օրերին համայնքում կյանքն ընթանում է համաձայն ՀՀ պարետի կողմից սահմանված սահմանափակումների և ռեժիմի: Չեն աշխատում նախադպրոցական, արտադպրոցական, կրթական ու մշակութային կազմակերպությունները:
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Կորոնավիրուսային վարակի դեպքերով պայմանավորված՝ համայնքապետարանում ստեղծվել է ձեռնարկվող միջոցառումների համակարգման շտաբ և արագ արձագանքող թիմ: Շտաբը ղեկավարում եմ ես:
Իրականացրել և շարունակում ենք իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ: Արդեն մի քանի օր է ախտահանման աշխատանքներ են կատարվում համայնքի բոլոր թաղամասերում, գլխավոր ու երկրորդական փողոցներում, շենքերի մուտքերում, վերելակներում, քլորաջրով մաքրվում են կանգառները: Խիստ հետևում ենք նաև հասարակական տրանսպորտին: «Բյուրեղավան» համատիրությունը, «Բարեկարգում և կանաչապատում» կազմակերպությունը սերտ համագործակցում են, ինչի արդյունքում կատարում ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները:
Նշեմ նաև, որ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներով: Ջերմող հիվանդներին սպասարկում են 1-ին հարկում, որտեղ ունեն առանձնացված սենյակ: Իրականացվում է տնային հսկողություն` ջերմող հիվանդների նկատմամբ: Ակտիվ գործում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը, որտեղ պարբերաբար իրազեկման աշխատանքներ են տարվում:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:
- Բյուրեղավանի համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով. այն աշխատակիցները, որոնք ունենք մանկահասակ երեխաներ, 60-ն անց են, ռիսկային գոտում են, աշխատում են տնից: Աշխատակիցներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր:
Վարակի՝ հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով սահմանափակվել է բնակիչների մուտքը համայնքապետարան: Կազմակերպվել է դիմումների, գրությունների առցանց ընդունում և պատասխանում: Նշեմ, որ համայնքի մանկապարտեզում պահեստավորված մթերքը տեսակավորվել և բաշխվել է համայնքի առավել կարիքավոր միայնակ թոշակառուներին:
-Ի՞նչ է արվում համայնքի երեխաների՝ առցանց ուսուցումն ապահովելու համար:
-Օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաներից և դասապրոցեսն անցկացնում հեռավար:
-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:
-Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան աշխատում է առողջապահության նախարարի հրամանի սահմանված կարգով: Պոլիկլինիկան շաբաթ և կիրակի օրերին իրականացնում է հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում մեր քաղաքացիներն օգտվում են շուրջօրյա գործող՝ (0222) 6 30 03 հեռախոսահամարից:
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Համայնքն այս պահին կարիք ունի ախտահանիչ նյութերի ձեռքբերման, էլեկտրոնային ջերմաչափերի և դիմակների:
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-Այնքանով, որքանով որ մենք այս ընթացքում կարողացել ենք ընկալել այս խնդիրը. դիմակայելու հիմնական միջոցները՝ հետևել և ենթարկվել պարետի և մասնագետների ցուցումներին, լինել կարգապահ, ինքնամեկուսանալ, հնարավորինս կրճատել շփումները և հետևել պարետատան ցուցումներին։ Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա իր և շրջապատի նկատմամբ։
22:09
19 08 2025
Օգոստոսի 18-ին Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...
21:36
19 08 2025
Օգոստոսի 18-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...
20:02
19 08 2025
Օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
15:11
19 08 2025
Սևան համայնքում օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
14:53
15 07 2025
Le 15 juillet, la réunion ordinaire du Conseil de l’Union des Communes...
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
22
Nov
26
Oct
25
Oct