«Յուրաքանչյուր  քաղաքացի ինքը պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա իր և շրջապատի նկատմամբ». Բյուրեղավան համայնքի ղեկավար

«Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա իր և շրջապատի նկատմամբ». Բյուրեղավան համայնքի ղեկավար

25.03.2020

Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ Բյուրեղավան համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Զրուցեցինք Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հետ:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Բյուրեղավան համայնքում:

-Այս օրերին  համայնքում  կյանքն   ընթանում է  համաձայն ՀՀ պարետի  կողմից   սահմանված  սահմանափակումների   և ռեժիմի:   Չեն աշխատում  նախադպրոցական,  արտադպրոցական, կրթական ու մշակութային կազմակերպությունները: 

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

-Կորոնավիրուսային վարակի դեպքերով պայմանավորված՝  համայնքապետարանում  ստեղծվել է   ձեռնարկվող միջոցառումների համակարգման շտաբ և արագ արձագանքող թիմ:  Շտաբը  ղեկավարում  եմ ես:  

Իրականացրել  և շարունակում ենք  իրականացնել  կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:  Արդեն մի քանի օր է ախտահանման աշխատանքներ են կատարվում  համայնքի բոլոր թաղամասերում, գլխավոր ու երկրորդական փողոցներում, շենքերի մուտքերում,   վերելակներում, քլորաջրով մաքրվում են կանգառները: Խիստ հետևում ենք  նաև հասարակական տրանսպորտին: «Բյուրեղավան» համատիրությունը, «Բարեկարգում  և կանաչապատում»  կազմակերպությունը սերտ համագործակցում են, ինչի արդյունքում  կատարում  ենք մեր  առջև դրված բոլոր խնդիրները:

Նշեմ նաև, որ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներով: Ջերմող հիվանդներին սպասարկում են 1-ին հարկում, որտեղ ունեն առանձնացված սենյակ: Իրականացվում է տնային հսկողություն` ջերմող հիվանդների նկատմամբ: Ակտիվ գործում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը, որտեղ պարբերաբար իրազեկման աշխատանքներ են տարվում:  

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:

- Բյուրեղավանի համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով. այն աշխատակիցները, որոնք ունենք մանկահասակ երեխաներ, 60-ն անց են, ռիսկային գոտում են, աշխատում են  տնից: Աշխատակիցներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր:

Վարակի՝ հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով  սահմանափակվել է բնակիչների մուտքը համայնքապետարան:   Կազմակերպվել է դիմումների, գրությունների  առցանց ընդունում և պատասխանում: Նշեմ, որ համայնքի մանկապարտեզում  պահեստավորված մթերքը տեսակավորվել և  բաշխվել է  համայնքի առավել կարիքավոր միայնակ թոշակառուներին:

-Ի՞նչ է արվում համայնքի երեխաների՝ առցանց ուսուցումն ապահովելու համար:

-Օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաներից և դասապրոցեսն անցկացնում հեռավար:

-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:

-Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան  աշխատում  է առողջապահության նախարարի հրամանի սահմանված կարգով:   Պոլիկլինիկան շաբաթ և կիրակի օրերին իրականացնում է հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում:

Կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում մեր  քաղաքացիներն օգտվում են  շուրջօրյա  գործող՝  (0222) 6 30 03 հեռախոսահամարից:

-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:

-Համայնքն այս պահին կարիք ունի ախտահանիչ նյութերի ձեռքբերման, էլեկտրոնային ջերմաչափերի և դիմակների:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:

 -Այնքանով, որքանով որ մենք այս ընթացքում կարողացել ենք ընկալել այս խնդիրը. դիմակայելու հիմնական միջոցները՝  հետևել և  ենթարկվել պարետի  և մասնագետների ցուցումներին, լինել կարգապահ, ինքնամեկուսանալ, հնարավորինս կրճատել  շփումները և հետևել պարետատան  ցուցումներին։ Յուրաքանչյուր  քաղաքացի ինքը պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա իր և շրջապատի նկատմամբ։

 


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...