«Յուրաքանչյուր  քաղաքացի ինքը պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա իր և շրջապատի նկատմամբ». Բյուրեղավան համայնքի ղեկավար

«Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա իր և շրջապատի նկատմամբ». Բյուրեղավան համայնքի ղեկավար

25.03.2020

Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ Բյուրեղավան համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Զրուցեցինք Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հետ:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Բյուրեղավան համայնքում:

-Այս օրերին  համայնքում  կյանքն   ընթանում է  համաձայն ՀՀ պարետի  կողմից   սահմանված  սահմանափակումների   և ռեժիմի:   Չեն աշխատում  նախադպրոցական,  արտադպրոցական, կրթական ու մշակութային կազմակերպությունները: 

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

-Կորոնավիրուսային վարակի դեպքերով պայմանավորված՝  համայնքապետարանում  ստեղծվել է   ձեռնարկվող միջոցառումների համակարգման շտաբ և արագ արձագանքող թիմ:  Շտաբը  ղեկավարում  եմ ես:  

Իրականացրել  և շարունակում ենք  իրականացնել  կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:  Արդեն մի քանի օր է ախտահանման աշխատանքներ են կատարվում  համայնքի բոլոր թաղամասերում, գլխավոր ու երկրորդական փողոցներում, շենքերի մուտքերում,   վերելակներում, քլորաջրով մաքրվում են կանգառները: Խիստ հետևում ենք  նաև հասարակական տրանսպորտին: «Բյուրեղավան» համատիրությունը, «Բարեկարգում  և կանաչապատում»  կազմակերպությունը սերտ համագործակցում են, ինչի արդյունքում  կատարում  ենք մեր  առջև դրված բոլոր խնդիրները:

Նշեմ նաև, որ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներով: Ջերմող հիվանդներին սպասարկում են 1-ին հարկում, որտեղ ունեն առանձնացված սենյակ: Իրականացվում է տնային հսկողություն` ջերմող հիվանդների նկատմամբ: Ակտիվ գործում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը, որտեղ պարբերաբար իրազեկման աշխատանքներ են տարվում:  

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:

- Բյուրեղավանի համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով. այն աշխատակիցները, որոնք ունենք մանկահասակ երեխաներ, 60-ն անց են, ռիսկային գոտում են, աշխատում են  տնից: Աշխատակիցներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր:

Վարակի՝ հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով  սահմանափակվել է բնակիչների մուտքը համայնքապետարան:   Կազմակերպվել է դիմումների, գրությունների  առցանց ընդունում և պատասխանում: Նշեմ, որ համայնքի մանկապարտեզում  պահեստավորված մթերքը տեսակավորվել և  բաշխվել է  համայնքի առավել կարիքավոր միայնակ թոշակառուներին:

-Ի՞նչ է արվում համայնքի երեխաների՝ առցանց ուսուցումն ապահովելու համար:

-Օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաներից և դասապրոցեսն անցկացնում հեռավար:

-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:

-Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան  աշխատում  է առողջապահության նախարարի հրամանի սահմանված կարգով:   Պոլիկլինիկան շաբաթ և կիրակի օրերին իրականացնում է հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում:

Կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում մեր  քաղաքացիներն օգտվում են  շուրջօրյա  գործող՝  (0222) 6 30 03 հեռախոսահամարից:

-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:

-Համայնքն այս պահին կարիք ունի ախտահանիչ նյութերի ձեռքբերման, էլեկտրոնային ջերմաչափերի և դիմակների:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:

 -Այնքանով, որքանով որ մենք այս ընթացքում կարողացել ենք ընկալել այս խնդիրը. դիմակայելու հիմնական միջոցները՝  հետևել և  ենթարկվել պարետի  և մասնագետների ցուցումներին, լինել կարգապահ, ինքնամեկուսանալ, հնարավորինս կրճատել  շփումները և հետևել պարետատան  ցուցումներին։ Յուրաքանչյուր  քաղաքացի ինքը պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա իր և շրջապատի նկատմամբ։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վեբինար. Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներ և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում
Վեբինար. Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներ և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում

18:41

06 08 2020

Օգոստոսի 6-ին համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ,  համայնքային ծառայողներ, ՀԿ-ների...

Որքանո՞վ էին արդյունավետ գործում ՏԻՄ-երը COVID-19 համավարակի տարածման օրերին. այս և այլ հարցերով վեբինար
Որքանո՞վ էին արդյունավետ գործում ՏԻՄ-երը COVID-19 համավարակի տարածման օրերին. այս և այլ հարցերով վեբինար

18:10

04 08 2020

Որքանո՞վ էին արդյունավետ գործում ՏԻՄ-երը COVID-19 համավարակի տարածման օրերին, ո՞ր երկրներում ինչ...

«Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինարի մասնակցության հրավեր
«Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինարի մասնակցության հրավեր

11:36

04 08 2020

Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է...

Վեբինար. քննարկվեցին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներ և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում
Վեբինար. քննարկվեցին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներ և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում

17:29

03 08 2020

Օգոստոսի 3-ին տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական...

Կանցկացվի «COVID-19․մարտահրավերներ տեղական իշխանությունների համար» թեմայով վեբինար
Կանցկացվի «COVID-19․մարտահրավերներ տեղական իշխանությունների համար» թեմայով վեբինար

12:20

03 08 2020

Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է...

Մասնակցության հրավեր. «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինար
Մասնակցության հրավեր. «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինար

13:34

31 07 2020

Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է...