Կարևոր է տեղական ժողովրդավարության կայացման հարցում Եվրոպայի խորհրդի օժանդակությունը. Վաչե Տերտերյան
04.03.2020
Մարտի 4-ին Երևանում անցկացվող «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագիրը լավ հնարավորություն է տալիս նախկինում ձեռնարկված գործողությունները զարգացնելու, շարունակելու, խորացնելու համար, ինչպես նաև ասաց, որ նոր մարտահրավերներ են մեր առաջ:
Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ԵԽ-ին երկար տարիներ տեղական ժողովրդավարության զարգացմանն աջակցելու համար. «Կարևոր է տեղական ժողովրդավարության կայացման հարցում հատկապես այն օժանդակությունը, որի շնորհիվ այս և այլ ծրագրեր կարողանում ենք իրականացնել: Վստահ եմ, որ Համայնքների միության հետ իրականացվող մեր ծրագիրը կունենա լավ արդյունք, ինչը կնպաստի և′ տեղական ժողովրդավարության, և′ Հայաստանի համայնքների ասոցիացիայի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կառավարության և համայնքների միջև կայուն երկխոսության ամրապնդմանը և շատ խնդիրների լուծմանը, որոնք մեր ամենօրյա օրակարգում են և որոնք ամրագրված են Կոնգրեսի ինստիտուտցիոնալ հարաբերություններում և փաստաթղթերում»:
Երևանում անցկացված համաժողովը համախմբեց 23 տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական բարեվարքության և էթիկայի աշխատանքային խմբի անդամներին, ազգային շահագրգիռ կողմերին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Բաց կառավարման գործընկերության քարտուղարությանը, Հայաստանի համայնքների միությանը և այլն:
Համաժողովի նպատակն է քննարկել տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքությանն առնչվող խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանն աջակցելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:
Համաժողովն իրականացվեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից «Հայաստանի համայնքների միաության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct