Կարևոր է տեղական ժողովրդավարության կայացման հարցում Եվրոպայի խորհրդի օժանդակությունը. Վաչե Տերտերյան

Կարևոր է տեղական ժողովրդավարության կայացման հարցում Եվրոպայի խորհրդի օժանդակությունը. Վաչե Տերտերյան

04.03.2020

Մարտի 4-ին Երևանում անցկացվող «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագիրը լավ հնարավորություն է տալիս նախկինում ձեռնարկված գործողությունները զարգացնելու, շարունակելու, խորացնելու համար, ինչպես նաև ասաց, որ նոր մարտահրավերներ են մեր առաջ:

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ԵԽ-ին երկար տարիներ տեղական ժողովրդավարության զարգացմանն աջակցելու համար. «Կարևոր է տեղական ժողովրդավարության կայացման հարցում հատկապես այն օժանդակությունը, որի շնորհիվ այս և այլ ծրագրեր կարողանում ենք իրականացնել: Վստահ եմ, որ Համայնքների միության հետ իրականացվող մեր ծրագիրը կունենա լավ արդյունք, ինչը կնպաստի և′ տեղական ժողովրդավարության, և′ Հայաստանի համայնքների ասոցիացիայի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կառավարության և համայնքների միջև կայուն երկխոսության ամրապնդմանը և շատ խնդիրների լուծմանը, որոնք մեր ամենօրյա օրակարգում են և որոնք ամրագրված են Կոնգրեսի ինստիտուտցիոնալ հարաբերություններում և փաստաթղթերում»:

Երևանում անցկացված համաժողովը համախմբեց 23 տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական բարեվարքության և էթիկայի աշխատանքային խմբի անդամներին, ազգային շահագրգիռ կողմերին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Բաց կառավարման գործընկերության քարտուղարությանը, Հայաստանի համայնքների միությանը և այլն:

Համաժողովի նպատակն է քննարկել տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքությանն առնչվող խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանն աջակցելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:

Համաժողովն իրականացվեց Եվրոպայի խորհրդի  տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից «Հայաստանի համայնքների միաության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...