Տեխնիկական սպասարկման ծառայությունների մրցույթ

«Հայաստանի համայնքների միություն» ԻԱՄ-ը հայտարարում  է  գնառաջարկների ներկայացման մրցույթ գրասենյակում տեխնիկական սպասարկման հետևյալ ծառայությունների  գծով.

 

  1. Միության գրասենյակում համակարգչային ներքին ցանցի ստեղծում
  2. Համակարգիչների ծրագրային թարմացումների իրականացում և սպասարկում

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք: Վճարումը՝ փոխանցումով։

Գնային առաջարկը պետք է ներառի գինը՝ ներկայացված ծառայություններից յուրաքանչյուրի մասով առանձին, ինչպես նաև նախկինում իրականացված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն։ Գները ներկայացնելիս խնդրում ենք հաշվի առնել, որ կարող է ընտրվել ներկայացված ծառայություններից միայն մեկը:

Ձեր գնային առաջարկները խնդրում ենք ուղարկել  [email protected] էլ-հասցեին, նամակի վերնագրի բաժնում նշելով  «Գնառաջարկի ներկայացման հրավեր»՝ «Տեխնիկական սպասարկում»:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ-ի հունիսի 15-ը։ Մրցույթում հաղթողը կընտրվի տեխնիկական հնարավորություններ/գին հարաբերակցության սկզբունքի հիման վրա։

Հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի Համայնքների Միություն, հեռ՝ 010574501։

 

Պատասխանատու աշխատակից՝    

Աննա Մարտիրոսյան