Ստամբուլում անցկացվել է ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը

Ստամբուլում անցկացվել է ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը

30 06 2022 30 06 2022

Ստամբուլում հունիսի 30-ին անցկացվել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը:

Մոնտիրինգի հանձնաժողովի նիստին մասնակցել է ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը:

Բացման խոսքով հանդես է եկել ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմը։ Նա հայտարարել է «Տեղական ժողովրդավարության համար արժե պայքարել։ Դեռ շատ խնդիրներ կան այս դաշտում հաղթահարելու համար»։ Նա հատկապես ընդգծել է ընտրված համայնքի ղեկավարներին կառավարության կողմից նշանակված անձանցով փոխարինելու վատ փորձը՝ օրինակ բերելով Թուրքիայում իրավիճակը։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ողջունելով հանձնաժողովի նիստի մասնակիցներին, կարևորել է ՏԻՄ ոլորտում հաշվետվողականությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այնուհետև վստահեցրել՝ հնարավոր չէ հասնել ժողովրդավարությա ոլորտում հաջողությունների, եթե տեղական մակարդակում ժողովրդավարական մեխանիզմները չեն ապահովվում։

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված է եղել Դանիային, Մոլդովային վերաբերող մոնիտորինգային զեկույցները, Ալբանիայում, Նիդերլանդնեում, Սերբիայում, Սլովենիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությունների մասին զեկույցները։