«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի յոթերորդ ուսուցողական սեմինար

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի յոթերորդ ուսուցողական սեմինար

06 04 2021 06 04 2021

Ապրիլի 6-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» նիստերի դահլիճում կկազմակերպվի  Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի յոթերորդ ուսուցողական սեմինարը:

Միջոցառումը նվիրված կլինի Դաշնագրի շրջանակներում համայնքների Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ԿԷԶԿՊԳԾ) մշակման ընթացքում համայնքապետարանների մասնագետների կողմից համայնքներին բնորոշ կլիմայական ռիսկերի գնահատմանը, խոցելի ոլորտների նույնականացմանը և հարմարվողականության միջոցառումների մշակմանը:

Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միության կողմից Դաշնագրին անդամակցող համայնքների մասնագետների համար պարբերաբար կազմակերպվում են համապատասխան բնագավառներում կարողությունների ամրապնդման ուսուցողական սեմինարներ, որոնց նպատակն է աջակցել համայնքներին Դաշնագրի ներքո իրենց կողմից ստանձնած հանձնառություններն առավել արդյունավետ և պատշաճ կերպով իրականացման գործում:

Սեմինարը նախատեսված է համայնքապետարանների համապատասխան որակավորում ունեցող այն մասնագետների համար, որոնք ներգրավված են (կամ պետք ներգրավվեն) Դաշնագրի շրջանակներում ԿԷԶԿՊԳԾ-ների մշակման և իրականացման գործընթացներում:

Մասնավորապես, սեմինարների ընթացքում հիմնական ուշադրությունն ուղղված է համայնքների կողմից ԿԷԶԿՊԳԾ-երի մշակման, ֆինանսավորման, իրականացման և արդյունքների մշտադիտարկման հետ կապված տեղական կարողությունների և գիտելիքների ամրապնդմանը:

Ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ կազմակերպվել է 6 նման միջոցառում: Ընդ որում, հարկ է նշել, որ Ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երկրում ուսուցողական սեմինարների թեմաներն ընտրվում են անհատական սկզբունքով՝ հաշվի առնելով կարողությունների ամրապնդման կարիքների գնահատման համար համայնքների և ծրագրի գործընկերների հարցման արդյունքները:

Միջոցառման նախնական օրակարգ: