Չարենցավան քաղաքը հիմնադրվել է 1947թ. ապրիլի 23-ին, որպես Գյումուշի ՀԷԿ-ի բանվորական ավան: Նախկին անունը՝ Լուսավան: Վերանվանվել է Չարենցավան 1967թ., ի պատիվ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի եւ մահվան 30-ամյակի: Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, Երևանից 38 կմ հյուսիս, Հրազդան գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1600-1700 մետր բարձրության վրա:
1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն:
Այստեղ գործում էին մեծ թվով խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց արտադրանքը առաքվում էր Միության եւ արտասահմանյան բազմաթիվ երկրների շատ քաղաքներ։ Առաջատար ճյուղը մեքենաշինությունն էր, որը տալիս էր արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ 67%-ը։ Արդյունաբերության առաջնեկը ԵԲԿ (Երկաթ Բետոնե Կառուցվածքների) գործարանն էր, որը հիմնադրվել է 1958թ.։ 1959թ. շարք մտավ Հաստոցաշինական գործարանը, իսկ համախառն արտադրանքի ծավալով եւ բանվորների թվով ամենախոշոր գործարանն էր համարվում՝ Գործիքաշինականը։ «Ձուլակենտրոն» գործարանը հիմնադրվել է 1966թ., 1974թ-ին՝ «Լիզին» գործարանը, 1977թ-ին՝ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, «Արմավտո» դարբնոցային գործարանը, 1978թ-ին՝ Կարի ֆաբրիկան, որի արտադրանքն այժմ առաքվում է Իտալիա, «Միկրոպրոցեսոր» ավիագործարանը, գործել է նաեւ հոսանքի ստացման քիմաղբյուրների ՀԻ-ի փորձնական գործարանը, Շինիրերի կոմբինատը, «ՇինՏրեստ»-ը։
Ավագանու անդամների ցուցակ
ԱՍԱՏՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ
ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՄԻՔԱՅԵԼԻ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ ԱԼԵՔՍԵՅԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՈՒՐԻ
ԴԱՎԹՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՌԱՖԻԿԻ
ԵՓՐԵՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԲԱԲԿԵՆԻ
ԽԱՆՍԱՆԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՄՎԵԼԻ
ՄԱԼԽԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ ԱՐԵՎՇԱՏԻ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻՇԱ ԱՐԶՈՒՄԱՆԻ
ՄԱԿԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ
ՄԱՆՈՒՇԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՅՈՒՐԻԻ
ՍԱՅԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ԱՌԱՔԵԼԻ
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՇՈՏԻ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎՈԼՈԴՅԱՅԻ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԻԿ ՎԱՆԻԿԻ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct