Գանձաքար (Բնակչության թիվը` 3626 )

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1860 թվական
  • Բնակչության թիվը – 3626
  • Համայնքի մակերեսը – 3370 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 138 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 5 կմ
  • Համայնքում գործում են ` Դպրոց՝ 700 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 461, Բուժամբուլատորիա, Համայնքային կենտրոն, Մանկապարտեզ, Մատուռ

Գանձաքար գյուղը գտնվում է Իջևան քաղաքից 4 կմ հեռավորության վրա, Աղստևի վտակ Ուրթաջուր գետի երեք փոքր վտակների խառնարաններում: Ըստ հավաստի տեղեկությունների 1860-ական թվականներից երկու տասնյակ ընտանիք Ներքին Աղդանից /ներկայիս Ակնաղբյուր գյուղից/ տեղափոխվում և բնակություն են հաստատում այդ տարածքում: Կառուցվել են երկու փոքր եկեղեցիներ, որոնց ավերակները մինչև հիմա պահպանվում են:
Հատկանշական է, որ 1896թ. հունվարի 10-ին համագյուղացի Սամսոնբեկ Հարությունյանի /Կովկասի հայ բարեգործական միության նախագահ/ ջանքերով գյուղում հիմնադրվել է ծխական դպրոց, այնուհետև խորհրդային տարիներին 7-ամյա, իսկ 1942-1943 ուս. տարուց` միջնակարգ դպրոց, որտեղ ներկայումս սովորում են մոտ 461 աշակերտ:

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Վարդգես Դովլաթբեկյան Սաշայի
  • Կուսակցական պատկանելիություն – 2016թ. սեպտեմբերի 18
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ ՀՅԴ

Ավագանու անդամների ցուցակ

  • Բաղմանյան  Արման  Պետրոսի -  Ծնվել է 1984թ. նոյեմբերի 28-ին:
  • Դովլաթբեկյան  Գեղեցիկ  Գարուշի – Ծնվել  է   1969թ. ապրիլի 20-ին:
  • Էլլարյան  Ռադիկ  Ռազմիկի  -  Ծնվել  է   1964թ. օգոստոսի 7-ին:
  • Խաչինյան  Անուշավան  Օնիկի - Ծնվել  է   1958թ. դեկտեմբերի 14-ին:
  • Հակոբյան  Էմմա  Սաշիկի -  Ծնվել  է   1978թ. նոյեմբերի 29-ին:
  • Հակոբյան  Կարեն  Անաստասի  - Ծնվել  է 1982թ. փետրվարի 18-ին:
  • Մալաքյան  Գեղամ  Վազգենի - Ծնվել  է  1969թ. հոկտեմբերի 27-ին:
  • Ներկարարյան  Լուսինե  Սերյոժայի -  Ծնվել  է  1975թ. փետրվարի 17-ին:
  • Ստեփանյան  Սահակ  Սլավիկի - Ծնվել  է  1976թ. հուլիսի 28-ին:

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ