Գառնի (Բնակչության թիվը` 7990)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – մ.թ.ա. 2166 թ. թվական
  • Բնակչության թիվը – 7990
  • Համայնքի մակերեսը – 5875 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 25 կմ
  • Համայնքում գործում են ` Կրթական հաստատություներ  - 1 ավագ, 2 հիմնական դպրոց   Մշակութային հաստատություններ  - մարզամշակութային կենտրոն, երաժշտական դպրոց, արվեստի դպրոց Արտադրական ձեռնարկություններ  - հացի արտադրամաս, կաշվի արտադրամաս Բնակչության հիմնական զբաղմունքը  - գյուղատնտեություն, անասնապահություն Մարզական հաստատություններ  - սպորտ դպրոց Հայտնի մարդիկ  - բժիշկներ, մանկավարժներ Հոգևոր կառույցները  - Սբ.Աստվածածին 14-րդ դար, Մաշտոց կաթողիկոսի մատուռ` 879թ. Պատմամշակութային հուշարձաններ  - թվով 29

Գտնվում է Ազատ գետի բարձրադիր աջ ափին, երեք կողմերից խիստ զառիվեր ժայռալանջերով կերտված թերակղզու եռանկյունի սարավանդի վրա: Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166թ.: Ըստ կիսաավանդական պատմության` կառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ: Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին: Իբր վերջինիս թոռան` Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի: Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը` Գորնեա անունով: Հայկական աղբյուրները հիշատակում են նաև Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անուններով: Հավանաբար հիմնադրվել է 3-2-րդ դդ./մ.թ.ա./: Մ.թ. առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա- ի օրոք` հավանաբար 77թ.: Արտաշիսյանների եւ Արշակունիների օրոք եղել է զորակայան, ամառանոց, եպիսկոպոսանիստ: Ամրոցը արաբական նվաճումների ժամանակ ավերվելուց հետո նորից վերականգնվել է Աշոտ Բ -ի/914 - 928/ օրոք, իսկ դրան կից ավանը ոչ միայն շարունակում էր պահպանել իր գոյությունը, այլև 10-րդ դարից համարվում էր գյուղաքաղաք: Գառնիում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, ուշ բրոնզեդարյան դամբարաններ, հնագիտական զանազան նյութեր, Արգիշտի թագավորի մի սեպագիր արձանագրություն և այլն: Ամրոցի տարածքում է գտնվում Գառնիի հեթանոսական տաճարը: Մեր մատենագիրներն այն հաճախ հիշատակում են <<Տրդատի թախտ>> անունով: Կառուցվել է մ.թ. 1-ին դարի երկրորդ կեսին: Չորս կողմից սյունազարդ է, սյուների թիվը` 24: Սկզբնական շրջանում տաճարում Տրդատ Գ-ի քրոջ` Խոսրովադուխտի ամառանոցն էր: Տաճարը կործանվել է 1679թ.` Երևանի երկրաշարժի հետուանքով: 1975 թ. այն վերականգնվել է ճարտարապետ Ա. Սահինյանի գլխավորությամբ: Ամրոցից ու հեթանոսական տաճարից բացի այստեղ գտնվում են 4-րդ դարի միանավ մի եկեղեցու ավերակները, Թուխ-Մանուկ և Սբ. Սարգիս մատուռները, 11-13-րդ դդ. քարայրեր, Սբ. Աստվածածին եկեղեցին, 12-րդ դարի կենտրոնագմբեթ Մեսրոպ Հայրապետի անվան փոքր եկեղեցին: Գառնիում են ծնվել Սողոմոն Ա Գառնեցի/791 -792/ և Գևորգ Բ Գառնեցի/877- 897/ կաթողիկոսները: Գյուղում կանգուն է նաև Գառնիի կամուրջը, որը կառուցվել է 11-րդ դարում և Գառնին կապում է Հավաց թառ վանքի հետ:

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՄԱՄԻԿՈՆԻ

Ավագանու անդամների ցուցակ

ԱԲԵԼՅԱՆ ՍԱՐՈ ՇԱՀԵՆԻ
ԱՐՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ԱՐՇԱԿԻ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԻ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ ԳՐԻԳՈՐԻ
ԲԱՏՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՍԱՄՎԵԼԻ
ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԹԵՐԵԶԱ ԱՐՏԱՎԱԶԴԻ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՎԱՐԴԱՆԻ
ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԿԱՄՈՅԻ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՇՈՏ ՄԱԿԱՐԻ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՌ ԱԼԲԵՐՏԻ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՎԱՐԴԱՆԻ 

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Շահումյան 4, գ. Գառնի
  • Հեռախոսահամար. - (+37493) 09-90-39
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - kotayk-garni.am