Ծաղկաձորի անունն արդեն իսկ հուշում է, որ այն հնուց ի վեր գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր:
«Ծաղիկների ձոր»-ում (ինչ բառացի նշանակում է քաղաքի անունը) մարդը բնակություն է հաստատել դեռևս III-V դդ: Ծաղկունյաց լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները (իշխանները): Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր մեղմ, առողջարար կլիմայով: Դարեդար Ծաղկաձորը մնացել է իշխանների տիրապետության տակ:
Վաղ միջնադարում (IV — Vդդ.) այս հողերը պատկանել են հայոց թագավորի կալվածքները տնօրինող Վարաժնունի տոհմին: VIդ.-ում հովիտն անցավ հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ, որը սերվել էր Իրանի 7 մեծագույն տներից մեկի` Կարին-Պահլեվիդներից: Կամսարական տոհմի հետնորդ, Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033թ. հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այսպես հիմնվեց Կեչառիս վանական համալիրը` հովտի իրական գանձը:
XVIIդ. սկզբին քոչվորական ցեղերը, գրավելով «Ծաղիկների ձորըե, տեղանքը կոչեցին Դարաչիչագ (քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանվանվեց 1947թ-ին): Իսկ երբ Արևելյան Հայաստանը միացավ ռուսական կայսրությանը (1828թ.), Ծաղկաձորը մտավ Էրիվան նահանգի մեջ: Այդ տարիներին Ծաղկաձորում բնակություն հաստատեցին հազարավոր հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից: Այստեղ իր ամառային նստավայրերը սկսեց կառուցել արդեն նահանգային հասարակության սերուցքը: Քաղաքը պահպանեց իր հայտնի հանգստավայրի կարգավիճակը նաև խորհրդային իշխանության օրոք: Ծաղկաձորում հանգստանում էին ոչ միայն Հայաստանի քաղաքացիները,այլև այստեղ գալիս էին ԽՍՀՄ ողջ տարածքից: Հովտում գործում էին երկու տասնյակ պիոներական ճամբարներ, հանգստյան տներ: Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն: Ուստի Մեքսիկայի մայրաքաղաքում կայանալիք` 1968թ.-ի Ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը: Այստեղ օլիմպիադաներին և աշխարհի առաջնություններին են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները: Իսկ երբ 1972թ.-ին Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային կուրորտ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքը արագ կերպով հաղթահարեց ճգնաժամը և դարձավ անկախ Հայաստանի և Հարավային Կովկասի առաջնակարգ զբոսաշրջության կենտրոններից մեկը:
Այսօր Ծաղկաձորը ժամանակակակից հանգստավայր է`զարգացած տուրիստական ենթակառուցվածքով, հիասքանչ շրջակա միջավայրով և անվտանգության բարձր մակարդակով: Այն հարմարավետ կուրորտային քաղաք է, որն առաջարկում է համաշխարհային չափանիշներին համապատասխան ծառայություններ: Քաղաքը սերտ կապեր է հաստատել լեռնադահուկային տուրիզմի այնպիսի համաշխարհային կենտրոնների հետ:
Ավագանու անդամների ցուցակ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԺԻՐԱՅՐԻ
ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՄԵՆ ԼՅՈՎԱՅԻ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԱՐՇԱԼՈԻՅՍԻ
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՄՈՅԻ
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԻԿԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՇԽԱՐՀԱԲԵԿԻ
ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՌՈՄԵՆԻ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct