Վանաձոր (Բնակչության թիվը` 105000)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1924թ թվական
  • Բնակչության թիվը – 105000
  • Համայնքի մակերեսը – 2510 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 118 կմ
  • Համայնքում գործում են ` Վանաձորում գործում է 4 պետական բուհ, 10 մարզադպրոց, ընդհանուր առմամբ 19 մշակութային հիմնարկներ՝ երաժշտական դպրոցներ, արվեստի դպրոցներ, երգչախմբեր, մշակույթի տներ, թատրոններ և այլն:

Վանաձորի տեղում եղած բնակավայրի պատմությունը սկսվում է հազարամյակների խորքից: Բայց, թվում է՝դարերը այստեղ ոչ մի հետք չեն թողել: Հնում եղած թաղամասը, որի շուրջ ձևավորվել է քաղաքը, գոյություն չունի:

Հնագետների երկարամյա աշխատանքն ապացուցեց, որ Տաշիր-Ձորագետի շրջանը և հատկապես Վանաձոր քաղաքի տարածքը հարուստ են մեծ ու փոքր հնագիտական հուշարձաններով («Թագավորանիստ», «Մաշտոցի բլուր», «Քոսի ճոթեր»):

Բրոնզե դարի և վաղ երկաթի դարաշրջանի (մ.թ.ա. երրորդ հազարամյակ) դամբարաններ են հայտնաբերվել Դիմաց թաղամասում: Այստեղ ծաղկում է ապրել խեցեգործական արվեստը: Տեղական արտադրության մետաղե, բրոնզե, իսկ հետագայում նաև երկաթե իրերի գտածոները ապացուցում են, որ այստեղ զարգացում է ապրել նաև մետաղագործությունը:

Միջնադարյան Ղարաքիլիսա (Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա) բնակավայրի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Միակ հետքը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղն է:

Նրանից ոչ հեռու այսօր էլ կարելի է տեսնել միջնադարյան եկեղեցու ավերակները: Գուգարքի հետ միասին Վանաձորի տարածքում գտնվող բնակավայրը մ.թ.ա. II դարում եղել է Մեծ Հայքի, իսկ մ.թ. X դարում՝ Կյուրիկյան թագավորության կազմի մեջ: Ենթադրվում է, որ Ղարաքիլիսա (Սև եկեղեցի) անունը թաթարական է, տրվել է XIII դարի սկզբներին Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարից կառուցված եկեղեցու անունով:

1801թ. Վրաստանի հետ Ռուսաստանին է անցնում նաև Լոռին, և Ղարաքիլիսան դառնում է սահմանային զորակայան:

1849 թվականից Ղարաքիլիսան Երևանի նահանգի մեջ էր:

1870 թվականից Դիլիջան-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ ճանապարհի, իսկ 1899 թվականից` Թիֆլիս-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ երկաթուղու, կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը նպաստեց գյուղաքաղաքի ձևավորմանն ու զարգացմանը:

1812թ. Ղարաքիլիսա եկած եվրոպացի ճանապարհորդներ Ջեյմս Մորիերը և Ռոբերտ Հերփորթը տեսել են փայտե,
հողածածկ տներով մի խղճուկ գյուղակ: Իսկ 1829թ. Ղարաքիլիսա եկած Խաչատուր Աբովյանը վկայում է, որ այստեղ հազիվ 500-600 բնակիչ կար, որոնք գաղթել էին Երևանից: Հետագայում Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնալուց հետո Ղարաքիլիսայում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիք: Վանաձորը քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։

1978 թվականին քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություններ։ Այդ ժամանակաշրջանի արդյունաբերության առաջատարը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական գործարանն էր (այժմ մասամբ գործում է «Վանաձոր-Քիմպրոմ» քիմկոմբինատ ՓԲԸ-ն)։ Ժամանակին քաղաքի խոշոր ձեռնարկություններից են եղել քիմիական մանրաթելերի, ճշգրիտ հաստոցների, «Ավտոգենմաշ», «Ավտոմատիկա» գործարանները, տրիկոտաժի, կահույքի, կարի արտադրական միավորումները։ «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումն իր բնագավառի առաջատար գիտական կենտրոններից էր։ Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել այն ժամանակ Կիրովականի կահույքի, մորթու-մուշտակի, կարի ֆաբրիկաները, «Լոռի» հանքային ջրերի գործարանն ու թեթև արդյունաբերության այլ ձեռնարկություններ։

Նախախորհրդային շրջանում այստեղ գործել են եկեղեցական ծխական (հիմնվել է 1853 թվականին), Օրիորդաց (1879), պետական երկդասյա ռուսական (1897) և ռուս պաշտոնյաների երեխաների (1908) դպրոցներ։

Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքն է (82 800 բնակչություն, 1988 թվականին՝ 178 000), Լոռու մարզի վարչական, տնտեսական-մշակութային կենտրոնը։
1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Այսօր քաղաքը մեծ մասամբ հաղթահարել է այդ աղետի հետևանքները և թևակոխել է զարգացման նոր փուլ: Այժմ քաղաքը զարգացման երկրորդ շունչն է առնում: Վանաձորում գործում է 4 պետական բուհ, 10-ը մարզադպրոց, ընդհանուր առմամբ 19 մշակութային հիմնարկ՝ երաժշտական դպրոցներ, արվեստի դպրոցներ, երգչախմբեր, մշակույթի տներ, թատրոններ և այլն:

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Մամիկոն Ասլանյան
  • Կուսակցական պատկանելիություն – Հանրապետական Կուսակցություն

Ավագանու անդամների ցուցակ

 
Ասլանյան Մամիկոն Լևուշի ՀՀԿ
Ղամբարյան Սեյրան Հայկի ՀՀԿ
Վարդանյան Խորեն Համլետի ՀՀԿ
Քալանթարյան Գայանե Սեյրանի ՀՀԿ
Մատինյան Արմեն Ալբերտի ՀՀԿ
Հովհաննիսյան Մարինե Ռոբերտի ՀՀԿ
Գրիգորյան Արտյոմ  Գագիկի ՀՀԿ
Դոխոյան Վահե ՀՀԿ
Մովսիսյան Հայկազ Վաղարշակի ՀՀԿ
Սիմոնյան Դավիթ Միշայի ՀՀԿ
Մելքոնյան Սոխակ Սամվելի ՀՀԿ
Ավագյան Վահագ ՀՀԿ
Ափինյան Արման Վաղարշակի ՀՀԿ
Մարուքյան Քրիստ Հրաչիկի ԼՀԿ
Ղուկասյան Կարինե Նորիկի ԼՀԿ
Այվազյան Հրանտ Գնունու ԼՀԿ
Քոչարյան Միհրան Հրաչիկի ԼՀԿ
Սիմիկյան Հայկազ Ալեքսանի ԼՀԿ
Կռոյան Վահե Լևոնի ԼՀԿ
Կարապետյան Անահիտ Գագիկի ԼՀԿ
Եղիազարյան Արմեն Էդիկի ԼՀԿ
Մարգարյան Ռոմիկ Ֆրունզիկի ԼՀԿ
Բեկչյան Կարեն Սենիկի ԼՀԿ
Փելեշյան Արկադի Լյովայի ՀՎԿ
Դավթյան Կարեն Լևոնի ՀՎԿ
Մովսիսյան Էրիկ Արթուրի ՀՎԿ
Խլոպուզյան Հասմիկ Մարտինի ՀՎԿ
Նազարյան Տիգրան Գագիկի ՀՎԿ
Օհանյան Այծեմիկ Հայկի ԲՀԿ
Մարգարյան Հրանտ Կարլենի ԲՀԿ
Հակոբյան Դավիթ Վոլոդիայի ԲՀԿ
Աղաբեկյան Սեյրան Սանասարի ՀՅԴ
Լոքյան Արևիկ Բաղդասարի ՀՅԴ

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Հասցե – ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
  • Հեռախոսահամար. - (+374 322) 2 26 48, (+374 60) 65 04 04, (+374 60) 65 00 40
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - http://vanadzor.am/