Եղեգնաձոր (Բնակչության թիվը` 8187)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1 հազ. մթա թվական
  • Բնակչության թիվը – 8187
  • Համայնքի մակերեսը – 2642 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 119 կմ
  • Համայնքում գործում են ` 2008թ-ից- գործել է Երևանի  տնտեսագիտական պետական համալսարանի մասնաճյուղը։ Քաղաքում գործում են նաեւ Եղեգնաձորի պետական քոլեջը, հանրակրթական վարժարանը, 1 ավագ դպրոց, 2 հիմնական դպրոցներ, նչպես նաեւ երեք մանկապարտեզներ, , արվեստի դպրոց և մանկական ստեղծագործական կենտրոն , 300 նստատեղով մարզադպրոց, մարզադաշտ` 800 նստատեղով, վազքողիներով և մարզական փոքր դաշտով, մշակույթի տուն` 500 տեղանոց համերգային դահլիճով, գրադարան` 56119 գրքային ֆոնդով, երկրագիտական թանգարան։  Եղեգնաձորում գործում է քաղաքային հիվանդանոց 50 մահճակալով, որն ունի վիրաբուժական, գինեկոլոգիական, մանկական, թերապեֆտիկ, ինֆեկցիոն, արյան փոխներարկման բաժանմունքներ, ծննդատուն, շտապ օգնություն, կլինիկո-բիոքիմիական լաբորատորիա։ Քաղաքում գործում է 5 դեղատուն։  Քաղաքը ունի 4 զբոսայգիներ։ Մոմիկի անվան զբոսայգին ունի խաղահրապարակ, երեք կարուսելներ, 1000 նստատեղով, հիմնանորոգված ամֆիթատրոն՝  հարմարավետ բեմով, որտեղ անց են կացվում մասսայական միջոցառումներ, տրվում են համեգներ։ 

Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են ՄԹԱ առաջին հազարամյակին։ Ըստ պատմական աղբյուրների, Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Սխտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, իսկ 19-րդ դարի սկզբներից Քեշիշքենդ։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Քեշիշքենդը դառնում է շրջկենտրոն։ 
1935թ-ին Քեշիշքենդը վերանվանվեց Միկոյան, Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։ 1958թ-ի դեկտեմբերի 6-ի Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել է Եղեգնաձոր։ 1996թ-ին Եղեգնաձորի և Վայքի շրջանները միավորվել են և դարձել մարզ` Վայոց ձոր անվանումով, իսկ ավանին շնորհվեց քաղաքի կարգավիճակ։ 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Դավիթ Հարությունյան
  • Կուսակցական պատկանելիություն – Անկուսակցական
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2012

Ավագանու անդամների ցուցակ

  • Ալոյան Արտակ 
  • Այվազյան Արտաշ
  • Բաղդասարյան Ռոբերտ
  • Գրիգորյան Նարինե
  • Խաչատրյան Գառնիկ
  • Հովհաննիսյան Նեկտար
  • Մովսիսյան Դավիթ
  • Ոսկանյան Սամվել
  • Սաքանյան գևորգ
  • Սմբատյան Սմբատ
  • Սմբատյան Վալոդյա 

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 1
  • Հեռախոսահամար. - (+374 281) 2-20-20,2-51-20
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - yeghegnadzor.am