«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմի ղեկավարն այցելել է Հայաստանի համայնքների միություն

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմի ղեկավարն այցելել է Հայաստանի համայնքների միություն

17.03.2022

Մարտի 17-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի է ունեցել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմի անդամների և Հայաստանի համայնքների միության աշխատակազմի հանդիպումը:

Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվել են Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագրի թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, քաղաքականության և ինստիտուցիոնալ հարաբերությունների համակարգող (PIRC) Յան Վանդերսը և ծրագրի  ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը:

Հայաստանի համայնքների միությունը «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության գործընկեր կազմակերպությունն է և տարիներ շարունակ իրականացրել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագիրը:

Ողջույնի խոսքում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորել է ծրագրի երրորդ փուլի իրականացումը նաև այն համատեքստում, որ Հայաստանում վարչատարածքային փոփոխություններից հետո ստեղծվել է նոր իրավիճակ: Էմին Երիցյանը կարևորել է համայնքների ներգրավվածության բարձրացումն ու նրանց հետ աշխատանքն ավելի ինտենսիվ դարձնելը: Նա ակտուալ է համարել համայնքներին մասնագիտական և փորձագիտական աջակցությունը, նաև առաջարկել է, որպեսզի խոշորացման գործընթացից հետո համայնքները վերանայեն ու թարմացնեն իրենց ռազմավարությունները: Էմին Երիցյանը կարևորել է նաև Քաղաքապետերի դաշնագրի ակումբի հարթակի օգտագործումը համայնքների հետ համագործակցության հարցում: Ուստի ընդգծել է առաջնահերթ ակումբի հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, ներկայացնելով ծրագրի նպատակներն ու ծրագրված գործողությունները, ընդգծել է համայնքների կարողությունների զարգացման կարևորությունը: Նա տեղեկացրել է՝ նախատեսվում է իրականացնել համայնքների էներգետիկ պատասխանատուների համար դասընթացներ, ստեղծել e-learning հարթակ, որի միջոցով կկազմակերպվեն վեբինարներ, աշխատաժողովներ, նաև կկազմակերպվեն ճանաչողական այցեր համայնքների համար: Առանձնահատուկ ուշադություն կդարձվի նաև ցանցային համագործակցությանը: Քրիստոֆ Ֆրերինգն իր խոսքում նշել է. «Մեր ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին, տրամադրել նրանց փորձագիտական, տեխնիկական աջակցություն: Ծրագրի երրորդ փուլում նորույթն այն է, որ շեշտը դրվելու է նաև կլիմայի փոփոխություններին հարմավողականության վրա»:

 «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» ծրագրի գործողությունները խրախուսելու և ամրապնդելու են Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները, որոնք անհրաժեշտ են կայուն կլիմայական և էներգետիկ զարգացման տեղական քաղաքականության իրականացման համար: Հայաստանի համայնքների միությունը, լինելով «Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող կոնսորցիումի անդամ, Ծրագրի գործընկեր, կարևոր դեր կունենա «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանում իրականացվող ծրագրի երրորդ փուլի իրականացման գործում:

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանը միացել են 28 համայնքներ՝ ստանձնելով կամավոր հանձնառություն նվազեցնել համայնքի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թ. առնվազն 20%-ով՝ համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների համեմատ: Համայնքների ավագանիները հաստատել են Դաշնագրի շրջանակներում մշակված՝ ձեր համայնքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ):

Համայնքներից 17-ն արդեն միացել են Դաշնագրի նոր` ավելի հավակնոտ նպատակներ թիրախավորող փուլին` «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:

Նոր Դաշնագրին միացող համայնքները հանձնառություն են ստանձնում նվազեցնել արտանետումները 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև ապահովել իրենց տարածքների կլիմայական դիմակայունությունը՝ մշակելով և մինչև 2030թ. իրականացնելով կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության միջոցառումներ: Առաջարկվող գործողություններն ամփոփվում են Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրում (ԿԷԶԿՊԳԾ):

Նոր դաշնագրին միացած համայնքները հնարավորություն են ստանում օգտվել ԵՄ կողմից նոր Դաշնագրին անդամակցող համայնքների համար նախատեսված տեղեկատվական, փորձագիտական, ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից, որը տրամադրվում է տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների միջոցով:

 

 


NEWS

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation
The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation

19:23

29 03 2026

From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...