
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
09.06.2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը հայտարարում է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ:
Հիշեցնենք, որ «Կանաչ անցումը» վերաբերում է ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր տնտեսության զարգացմանը, որը ենթադրում է հանածո վառելիքից կախվածության նվազեցում և ցածր ածխածնային տեխնոլոգիաների և գործելակերպի կիրառում: Կանաչ անցումը նախատեսում է արտադրության, սպառման և կենսակերպի փոփոխություններ՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու և էկոլոգիական հավասարակշռությունը խթանելու համար:
Հետևաբար, մրցույթի շրջանակներում ներկայացվող աշխատանքները պետք է համահունչ լինեն ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության նպատակներին և վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, էներգախնայողություն, էներգախնայողություն, դիմակայունության կլիմայի փոփոխության հանդեպ, էներգետիկ աղքատության նվազեցում, կանաչ զարգացում և այլն:
Վերը նշված թեմաներին չհամապատասխանող և նպատակները չարտացոլող աշխատանքները չեն դիտարկվի։
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ):
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք:
- Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):
- Մրցույթին մասնակցելու համար նկարի որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հուլիսի 1-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, նկարի անվանումը, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը (այն դեպքում, երբ հեղինակը դպրոցի կամ հաստատության աշակերտ է):
- Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքներին ներկայացվում են նույն պահանջները, ինչ վերը նշված աշխատանքներին:
- Ցանկալի է, որպեսզի մրցույթին ներկայացվող աշխատանքները տեղադրված լինեն համայնքապետարանի, արվեստի և նկարչական դպրոցների, հեղինակների անձնական էջերում սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների դիտումների և գնահատման (օրինակ՝ «Like»-երի) հասանելի վիճակագրությունը: Նկարները սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:
- Ներկայացնելով նկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա՝ ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:
- Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն միայն իրենց սեփական աշխատանքները: Ուրիշների կողմից ստեղծված նյութերի օգտագործումը, այդ թվում՝ ինտերնետում հասանելի նյութեր օգտագործելը, խստիվ արգելվում է: Բոլոր աշխատանքները պետք է լինեն մասնակցի ինքնուրույն ստեղծագործությունը՝ ապահովելով մրցույթի արդարությունն ու ազնվությունը:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր նկարները կտեղադրվեն նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կայքերում և ֆեյսբուքյան էջերում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հուլիսի 10-ը:
Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական մակարդակը (հաշվի առնելով հեղինակի տարիքը):
Գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից մինչև հուլիսի 1-ը նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նշված վերջնաժամկետը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:
Առաջին տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]։
#CoMEast
#EUSEW2025

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...
22
Nov
26
Oct
25
Oct