
Տեղի է ունեցել Միության Ընդհանուր ժողովը. ընդունվել է Միության նոր Ռազմավարական պլանը
25.05.2022
Մայիսի 24-ին Երևանում շարունակվել է Հայաստանի համայնքների միության՝ մարտի 18-ին ընդհատված Ընդհանուր ժողովը: Մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային կոնգրեսի ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների ղեկավարներ, փորձագետներ, Միության աշխատակազմի ներկայացուցիչներ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է՝ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ռեֆորմներին զուգահեռ Միությունը կանոնադրաան փոփոխություններ պիտի իրականացնի. Միության կառավարման մոդելը պիտի հարմարեցվի վարչական նոր փոփոխություններին, և դրան համապատասխան կառավարման մարմինների նոր ընտրություններ պիտի անցկացվեն: Էմին Երիցյանն իր ելույթում փաստել է. «Տեղական իշխանություններն են կայացած պետության ինստիտուցիոնալ հենքը: Նրանք են ուղիղ պատասխանատվություն կրում մարդկանց կյանքի որակի համար: Ժամանակակից տեղական ինքնակառավարումն ուժեղ է այնքանով, եթե ունի լիարժեք իրավասություններ և դրանց համապատասխան ֆինանսական միջոցներ: Կենտրոնական և տեղական իշխանությունների միջև պետք է ճիշտ բաշխած լինեն լիազորությունները և ֆինանսական ռեսուրսները»:
Միության նախագահը փաստել է՝ Միությունը որպես կազմակերպություն համայնքների շահերի պաշտպանն է, գնում է ապակենտրոնացման մարտահրավերներին դիմակայելու ճանապարհով: Նա նկատել է՝ ՀՀ-ում ապակենտրոնացման մակարդակը դեռևս շատ ցածր է: Ըստ նրա՝ քանի դեռ համայնքները չունեն բավարար ֆինանսական ռեսուրսներ, չեն կարող իրենց լիարժեք դրսևորել անկախ ընտրական համակարգից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն իր ելույթում նշել է. «Միության՝ հատկապես այս ժողովը նոր որակով, նոր կազմով և հետագայում նոր բովանդակությամբ աշխատանքների սկիզբ է դնելու: Միությունը կարևոր ինստիտուցիոնալ կազմակերպություն է, այն առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում տեղական ժողովրդավարության ներդրման գործընթացին»:
Եվրոպայի խորհրդի կոնգրեսի ներկայացուցիչ Դմիտրի Մարչենկոն ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենիտեզի ուղերձը Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Եվրոպայի խորհրդի փորձագետ Իրինա Փահլևանյանը ներկայացրել է Միության նոր՝ 2022-2026թթ Ռազմավարական պլանը: Այն ընդունվել է Ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից:
Ընդհանուր ժողովի մասնակիցները քննարկել են նաև Արտաշատ և Արմավիր համայնքների ղեկավարների կողմից՝ Միության կանոնադրության փոփոխության հետ կապված առաջարկները: Եվրոպայի խորհրդի փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրել է փորձագիտական կարծիք այդ առաջարկների հետ կապված:
Կանոնադրական փոփոխությունների հետ կապված քվեարկության արդյունքում գրանցվել ե ոչ բավարար ձայներ, ուստի նաև այս պատճառով Ընդհանուր ժողովի մասնակիցները որոշում են կայացրել հետաձգել Միության կանոնադրական մարմինների ընտրութունները, որպեսզի բոլոր իրավական ընթացակարգերը պատշաճ կերպով պահպանվեն ու պարզաբանվեն, որից հետո Միության Հանրապետական խորհուրդը կհրավիրի նոր Ընդհանուր ժողով:

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...
22
Nov
26
Oct
25
Oct