
Անապահով ընտանիքներին աջակցության նախաձեռնություն՝ Սոլակ համայնքում
08.04.2020
ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքի համայնքապետարանը ախտահանման աշխատանքներին զուգահեռ նախաձեռնել է նաև համայնքի անապահով ընտանիքներին օգնության տարբեր միջոցառումներ:
Համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանն ասաց, որ որոշ անապահով ընտանիքների համայնքային միջոցներով են օգնում, իսկ որոնց չեն կարողանում օգնել, մի նախաձեռնություն են ձեռնարկել, որի շրջանակներում կամավորության հիմունքներով անձինք, եթե կարող են ինչ-որ բանով օգտակար լինել այդ ընտանիքներին, կարող են միանալ նախաձեռնությանը:
Համայնքապետարանը նաև մեկ այլ նախաձեռնություն էլ ունի: Համայնքապետարանի միջանցքում մի փոքրիկ անկյուն է նախատեսված, որտեղ տեղադրված են տեղաշարժման թերթիկներ, ձեռնոցներ, դիմակներ, որպեսզի համայնքի այն բնակիչները, որոնք հրատապ դեպքերում ստիպված կլինեն համայնքից դուրս գալ, այդ անկյունից վերցնեն իրենց անհրաժեշտ իրերը:
Էդգար Խաչատրյանի փոխանցմամբ՝ համայնքի բնակիչները հիմնականում պահպանում են ինքնամեկուսացման կանոնները, միայն կենսական անհրաժեշտության դեպքում են տնից դուրս գալիս:
Սոլակ համայնքը մեկ այլ նախաձեռնություն էլ ունի: Համայնքի ղեկավարի միջոցներով և նախաձեռնությամբ դիմակներ են կարվում ու բաժանվում բնակիչներին: Այս առիթով Էդգար Խաչատրյանն ասաց. «Համայնքապետարանի այն աշխատակիցները, որոնք կամավոր կերպով ցանկացան մասնակցել նախաձեռնությանը, այս օրերին դիմակներ են կարում, որոնք բաժանում ենք համայնքի բնակիչներին»:
Ախտահանման աշխատանքներ ևս կատարվում են համայնքում: Էդգար Խաչատրյանը մանրամասնեց. «Ախտահանում ենք համայնքի բոլոր փողոցները: Համայնքապետարանի շենքն ամեն օր ախտահանվում է: Համայնքապետարանում ստեղծել ենք արագ արձագանքման խումբ՝ բաղկացած մի քանի ակտիվիստներից, ավագանու անդամներից, որոնք հետևում են, որ բնակիչները պահպանեն ինքնամեկուսացման կանոնները»:
Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ այս պահին համայնքում կորոնավիրուսի վարակակիր չկա:

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...
22
Nov
26
Oct
25
Oct