
Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Էջմիածնում
03.05.2019
Մայիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետարանում անցկացվեց Հայաստանի համայնքների միության վարչության նիստը:
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը Էջմիածնի քաղաքապետ, Միության վարչության անդամ Դիանա Գասպարյանը ներկայացրեց քաղաքային իշխանությունների գործունեությունը, քաղաքում իրականացվող ծրագրերը։
Քննարկվեցին «Տարածքային կառավարման մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծերը:
Օրակարգային էին նաև համայնքների՝ լսված լինելու օրենսդրական մեխանիզմների մշակման և ներդրման մասին հարցեր, ներկայացվեց Միության կողմից նախապատրաստովող «Տեղական ժողովրդավարության տարեկան զեկույցի» առաջին նախագիծը:
Վարչության անդամներին տեղեկացվեց ԵԽ Կոնգրեսի մոնիտորինգային այցի, Կոնգրեսի 2014թ. հանձնարարականների և Հայաստան-ԵԽ ճանապարհային քարտեզի վերաբերյալ:
Վարչության նիստին քննարկվեցին նաև կազմակերպական հարցեր: Օրինակ՝ հուսիս ամսին Միության հանրապետական խորհրդի հերթական նիստ անցկացնելու, Հայ-ֆրանսիական ապակետրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի կազմակերպման, Միության ֆինանսական կայունության ռազմավարության մասին հարցեր:

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...
22
Nov
26
Oct
25
Oct