Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ղեկավար կոմիտեի նիստ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ղեկավար կոմիտեի նիստ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը

04.03.2020

Մարտի 4-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ 2020 թվականի Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների կազմակերպման հարցով հայ-ֆրանսիական ղեկավար կոմիտեի նիստը:

Նիստին մասնակցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը,  Ֆրանսիայի միավորված քաղաքներ կազմակերպության գործադիր տնօրեն Ժենեվև Սևրինը: Տեսակապի միջոցով քննարկմանը ֆրանսիական կողմից մասնակցեցին Մորգան Միլլոն և Ֆրանսուա Նատուրելը: Ֆրանսիայի դեսպանատանը ֆրանսիական կողմից ներկա էին նաև Ուդե Ռոնսին Լաուրենսյուսը, Իզաբել Լագարդեն, Ժան Իվ Հազումեն և Շարլոտ Վենեման:

Հայկական կողմից նիստին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի համայնքների միության շրջանակներում գործող «Ֆրանսիա» խմբի ղեկավար, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ծրագրերի բաժնի ղեկավար Վարդանուշ Մնացականյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Տիգրան Սաքանյանը, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Ինգա Հարությունյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության փորձագետ Հռիփսիմե Վարդերեսյանը:

Ղեկավար կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեցին 2020 թվականին անցկացվելիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացման վայրի և ժամկետների հետ կապված կազմակերպչական հարցեր: Տեղի ունեցավ «Հայաստան» և «Ֆրանսիա» խմբերի աշխատանքների ամփոփում: Քննարկվեցին բովանդակային հարցեր՝ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովի ընթացքում անցկացվելիք աշխատաժողովների հետ կապված՝ մասնավորապես զբոսաշրջության, կայուն քաղաքների, գյուղական զարգացման և նորարարության թեմայով  աշխատաժողովներին առնչվող հարցեր:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մասին

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների միջև բարեկամության երկար պատմության մասն է կազմում: Այսօր առկա են շուրջ երեք տասնյակ համագործակցություններ։ Ապակենտրոնացված համագործակցությունը ուղղված է տեղական համայնքների զարգացմանը և նպաստում է հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների փորձի փոխանակմանը և համատեղ նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանը:

Առաջին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության Համաժողովը կայացավ Երևանում 2010 թ. հոկտեմբերին: Այն համախմբեց գրեթե 30 համայնքներ ներկայացնող 250 մասնակցի, որոնք կենտրոնացան չորս թեմաների շուրջ. տեղական կառավարում և կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն և գյուղական զարգացում, ֆրանսերենի ուսուցանում, ինչպես նաև համագործակցությունների փոխադարձ բաշխում: Համաժողոի ընթացքում Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կողմից ստեղծվեց «Հայաստան» խումբ, որի նպատակն է աջակցել հայ և ֆրանսիական տեղական իշխանությունների համագործակցությանը: Հայաստանի համայնքների միության շրջանակներում կազմավորվեց «ֆրանսիա» Խումբը՝ նույն նպատակով։

2013 թվականի հոկտեմբերին Վալանսում տեղի ունեցած երկրորդ համաժողովը եզրափակվեց մասնակից ֆրանսիական և հայկական տեղական համայնքների պատվիրակների կողմից Վալանսի հռչակագրի ընդունմամբ, որը սահմանեց համագործակցության ոլորտային նպատակներ և առաջարկություններ՝ վերահաստատելով հետագա համագործակցության կարևորությունը:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը անցկացվել է 2016թ. դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում: Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր ավելի քան 200 մասնակիցների: Համաժողովի ավարտին, 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված եզրափակիչ Երևանի հռչակագիրը սահմանում է հաջորդ երեք տարվա անելիքները՝ որպես գերակայություն ընդունելով տարածքների տնտեսական զարգացումը:

 


NEWS

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation
The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation

19:23

29 03 2026

From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...