Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ երիտասարդների համար

Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ երիտասարդների համար

25.10.2022

2022 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 25-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ:

Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ` նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի՝ մինչև այս դարի երկրորդ կեսը:

Հետևաբար ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները (տեսահոլովակները) համահունչ կլինեն այս կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, կանաչ զարգացում, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմում և հարմարվողականություն:

Մրցույթի պայմանները.

???? Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ):

???? Մրցույթին մասնակցության համար ընդունվում են անհատական աշխատանքներ, սակայն ստեղծագործական ստուդիաներում, դպրոցներում, սիրողական խմբերում ստեղծված կոլեկտիվ աշխատանքներ նույնպես ողջունելի են:

???? Կարճ տեսանյութերը կարող են ներկայացվել հայերեն և/կամ անգլերեն լեզուներով:

???? Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու տեսանյութ:

???? Տեսանյութերը չպետք է պարունակեն կոնկրետ ապրանքի, ծառայության կամ ընկերության գովազդային տարրեր:

???? Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի երեք րոպեն:

???? Մրցույթին մասնակցելու համար տեսանյութը կամ տեսանյութի ներբեռնման հղումը անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, ինչպես նաև կոնտակտային տվյալները:

???? Ցանկալի է, որպեսզի տեսահոլովակը տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram, TikTok և այլն), քանի որ գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև տեսահոլովակների դիտելիության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Տեսանյութը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

???? Ներկայացնելով տեսանյութը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև տեսանյութի ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր տեսահոլովակները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի պաշտոնական կայքէջերում և ֆեյսբուքյան էջերում:

Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև դեկտեմբերի 9-ը:

Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նոյեմբերի 27-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:

Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]:


NEWS

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation
The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation

19:23

29 03 2026

From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...