Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողով

Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողով

10 11 2017 10 11 2017

Տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերին նվիրված «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովի նպատակն է Հայաստանում  տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ ձևավորել

ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ասոցիացիաների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետների:

Հեռահար նպատակն է տեղական ժողովրդավարության հարցերով այսօրինակ համաժողովը վերածել ամենամյա միջոցառման` Հայաստանում տեղական ժողովրդավարության դերակատարների ու ջատագովների մասնակցությամբ քննարկելու և լուծումներ առաջարկելու տեղական ինքնակառավարման և դրա զարգացման արդիական հիմնահարցերի ու մարտահրավերների վերաբերյալ:

Առաջին համաժողովը նպատակ ունի երկու թեմատիկ նիստերի միջոցով ստեղծել բաց քննարկման ու կարծիքների փոխանակման հարթակ: Թեմատիկ քննարկումներից առաջինը նվիրված է տեղական իշխանությունների լիազորությունների ապակենտրոնացման, իսկ երկրորդը՝ ֆինանսական ապակենտրոնացման հարցերին: Քննարկման կազմակերպման Դավոսյան ձևաչափը հնարավորություն կտա նիստերի բանախոսների կարճ ելույթներից հետո ինտերակտիվ քննարկում ծավալել բանախոսների ու մասնակիցների միջև:  Թեմատիկ քննարկումների բանախոսները ոլորտի փորձագետներ են, տեղական և ազգային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև  միջազգային փորձագետներ և Եվրոպայի խորհրդի անդամ երկրի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Տեղական ինքնակառավարման մարմինների օր

Ամեն տարի նոյեմբերի 10-ին Հայաստանը տոնում է Տեղական ինքնակառավարման օրը: Համաժողովը կեզրափակվի Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվան և Հայաստանի համայնքների միության կազմավորման 20-ամյակին նվիրված արարողությամբ, որի ընթացքում տեղի կունենա Լավագույն համայնք մրցանակաբաշխությունը:

Իմանալ ավելին