«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ռեֆորմները» թեմայով ֆորում` Ջերմուկում

«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ռեֆորմները» թեմայով ֆորում` Ջերմուկում

20 07 2018 20 07 2018

Հուլիսի 20-ին Ջերմուկում կկազմակերպվի ՏԻՄ-ՔՀԿ ֆորումը: «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ռեֆորմները» թեմայով ֆորումին կմասնակցեն նաև Սյունիքի ինկուբատոր ՔՀԿ-ներ:

Տեղեկացնենք՝  ֆորումն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ղեկավար կազմակերպություն), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միությունը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի կարողությունները, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան հանրային քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը: