ՏԻՄ-երում ներգրավվածությանն ուղղված դասընթաց՝ Գավառի երիտասարդների համար
16 11 2019 30 11 2019
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է ՏԻՄ-երում ներգրավվածության, դրանց աշխատանքների մոնիտորինգի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ Հայաստանի մարզերի երիտասարդների համար: Նոյեմբերի 3-ին Գավառում՝ համայնքի եւ մոտակա բնակավայրերի երիտասարդների համար անցկացվեց աշխատաժողով:
Շուրջ 20 երիտասարդներ հնարավորություն ունեցան ծանոթանալու ոլորտի առկա վիճակին և գոյություն ունեցող խնդիրներին:
Աշխատաժողովի լավագույն 1-2 մասնակիցներ կընտրվեն մասնակցելու համար 2020թ. հուլիսին տեղի ունենալիք 5-օրյա Ամառային դպրոցին, եւս 4 հոգի կհրավիրվեն մասնակցելու 2020թ. տեղի ունենալիք Երիտասարդական համաժողովին:
Հայաստանից լավագույն 10 մասնակիցների համար «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ն կդիմի Վիշեգրադի հիմնադրամին՝ ֆինանսավորելու համար նրանց ուսումնական 10-օրյա այցելությունը դեպի Վիշեգրադ-4 երկրներ՝ Չեխիա, Լեհաստան, Սլովակիա եւ Հունգարիա՝ կրկնելով 2017-ի հաջողված փորձը (նախորդ ծրագրի մասին պատմող հոլովակը տե՛ս այս հղմամբ. https://www.youtube.com/watch?v=BrOn4Zkz8wk):
Հայաստանից բոլոր մարզերի մասնակիցներից՝ իրենց համայնքի, այդ թվում ՏԻՄ-երի որեւէ խնդրի եւ դրանց լուծման ուղիների մասին 1 էջանոց ծրագիր/հոդված ներկայացրած լավագույն տասը կարժանանան 100.000 դրամ մրցանակի:
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ