Նոյեմբերի 10, 2017, Երևան (Հայաստան). Տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակի ձևավորումը եղել է Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվան նվիրված «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովի ուշադրության կենտրոնում:
«Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովի շրջանակներում տեղական իշխանությունների լիազորությունների և ֆինանսական ապակենտրոնացման հարցերի շուրջ ծավալած քննարկումներն մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների, ասոցիացիաների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը:
Իր ողջույնի խոսքում նախարար Լոքյանը մասնավորապես նշել է ՝ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանի կայացած համակարգերից է, որը վերջին 21 տարիների ընթացքում կայունացել է և զարգացել: Հայաստանում, այն իր մեջ պարունակում է էլեմենտներ, որը հնարավորություն է տալու որոշակի գործառույթներ փոխանցել համայնքներին: Մենք առաջիկայում ունենալու ենք ուժեղ տարածքային կառավարում, որը դառնալու է հիմնական մեխանիզմը խթանելու համայնքներում համայնքային տնտեսական ծրագրերի ընթացքը, ինչը կընդլայնի համայնքների ֆինանսական ռեսուրսները, կապահովի աշխատատեղեր»:
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ տն. Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը նույնպես շնորհավորել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և Համայնքների միությանը, ներկաներին Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: «Ես տեսնում եմ, թե կենտրոնական և տարածքային իշխանություններն ինչպես են ջանքերը միացնում՝ ուժեղացնելու տարածքային կառավարումը: Հուսով ենք, որ այս համաժողովը կարևոր է երկխոսության համար: Ոչ բոլոր երկրներն են նշում տեղական ինքնակառավարման մարմինների տոնը և, այսպիսով` Հայաստանը ներկայացնում է ժողովրդավարությունը համայնքներ բերելու իր հանձնառությունը»,-ասել է տն. Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը:
Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Համաժողովը եզրափակվեց Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվան և Հայաստանի համայնքների միության կազմավորման 20-ամյակին նվիրված արարողությամբ, որի ընթացքում տեղի ունեցավ «Լավագույն համայնք» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարների: Ըստ անվանակարգերի 2017 թվականի մրցանակների են արժանացել՝ «Լավագույն համայնք- 2017»՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, «Մշակութային լավագույն համայնք- 2017»՝ Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքները, «Տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք»՝ էջմիածին քաղաքը և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը, «Մաքուր համայնք- 2017»՝ Արարատի մարզի Աշտարակ քաղաքը և Լոռու մարզի Թումանյան համայնքը:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի համայնքների միության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ:
22
Nov
26
Oct
25
Oct