Մինչև 1961 թվականը` գյուղ Էլար։ Քաղաքի ծննդյան տարեթիվ է համարվում 1963թ.։ 1968թ. հունվարին Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով դասվել է շրջանային, իսկ 1970թ. օգոստոսին` հանրապետական ենթակայության քաղաքների շարքը։ Համայնքը գտնվում է Երևանից 16 կմ հեռավորության վրա, Հրազդան և Ազատ գետերի միջև, Կոտայքի ընդարձակ սարահարթում։ Քաղաքի հյուսիս - արևմտյան մասում բարձրանում է Գեղամա լեռնաշղթան, հյուսիսում` Հատիսն ու Գութանասարը, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում` Նորքի բարձունքը։ Ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` Աթաբեկ Իվանեն Էլարը շնորհել է Լիպարիտ Օրբելյանին։ 1960-ական թթ. Մեսրոպ Սմբատյանցն առաջին անգամ հրապարակեց Աբովյանում գտնված Արգիշտի Ա-ի ուրարտական սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Ուլուսանի երկրի Դարանի /Աբովյանի նախաուրարտական անունը/ քաղաքի նվաճման մասին։ Պեղումներից հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Աբովյանը բնակեցված է եղել` սկսած ք.ծ.ա. 4-րդ հազարամյակի վերջից։ Վաղ բրոնզեդարյան հին բնակատեղիների, ամրոցի և դամբարանադաշտի պեղումներից ի հայտ են եկել բրոնզե դարի երեք փուլերի աշխատանքի գործիքներ, գունազարդ խեցեղեն, զենքեր, պերճանքի առարկաներ։
Ավագանու անդամների ցուցակ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՐՄԵՆԻ
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԲԱԲԻԿԻ
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ
ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԱՐՄԵՆԻ
ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԳԱԳԻԿԻ
ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ԳԱԳԻԿԻ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍԵՐԺԻԿԻ
ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՌԱՖԱՅԵԼԻ
ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲԻ
ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՍՈՒՐԵՆԻ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct