Միության նախագահի ուղերձը

Հարգելի՛ այցելու,

Հայաստանի համայնքների միության անունից ուրախ եմ ողջունել ձեզ մեր կայքում, որի նպատակն է հանրությանը առավել մանրամասն ծանոթացնել ՀՀՄ-ի և Հայաստանի տարբեր համայնքների գործունեությանն ու առկա զարգացման ծրագրերին։ Կայքի միջոցով կարող եք կապ հաստատել ՀՀՄ հետ, ուղղել հարցեր և այլն։

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։

Համոզված եմ, որ ինքնաբավ և զարգացող համայնքներ ունենալու համար պետության և համայնքների միջև անհրաժեշտ է ձևավորել գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության և պատասխանատվության վրա։

Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը:

Հայաստանի համայնքների միության նախագահ,

Երևանի քաղաքապետ

Տիգրան Ավինյան