Ապարան (Բնակչության թիվը` 6614)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1995 թվական
  • Բնակչության թիվը – 6614
  • Համայնքի մակերեսը – 27.7 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 42 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 32 կմ
  • Համայնքում գործում են ` 3 դպրոց, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։ Քաղաքի տնտեսությունը սկսել է արագ զարգանալ 1950-ական թթ.։ Տնտեսության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ է գործում ՙՀայգորգ՚ ձեռնարկությունը, որը զբաղվում է գորգերի եւ կարպետների արտադրությամբ։ Քաղաքում գործում են կենցաղային իրերի, սարքավորումների, տեքստիլ-գալանտերեական արտադրանքի ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաեւ սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման եւ պանրի արտադրության գործարան։

Ապարանն առաջին անգամ հիշատակում է Պտղոմեոսը (2-րդ դար) Կասալա անվանումով։ Հնում այն կոչվել է Քասաղ եւ եղել է Նիգ գավառի կենտրոնը։ Այստեղ է 5-րդ դարում կառուցվել է Քասաղի ս. Խաչ հռչակավոր բազիլիկ եկեղեցին։

Ապարանը հայտնի է իր Բաշ Ապարանի հերոսամարտով, երբ 1918 թ. մայիսին հայ հայրենասերները այստեղ պարտության են մատնում թուրքական կանոնավոր զորքերին, որոնք Համամլու(Սպիտակ)-Ապարան ճանապարհով փորձում էին մտնել Երեւան։ Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Գոռ Աբրահամյան
  • Կուսակցական պատկանելիություն – Հայաստանի Հանրապետական Կուսակցություն

Ավագանու անդամների ցուցակ

  1. Արսեն Ազիզյան
  2. Արկադի Ալեքսանյան
  3. Նվարդ Նարսեղյան
  4. Կարեն Գրիգորյան
  5. Էդգար Կարապետյան
  6. Ռոման Հակոբյան
  7. Գնել Մուրադյան
  8. Մորիս Սարիբեկյան
  9. Մուշեղ Տոնոյան
  10. Արթուր Փարվանյան
  11. Ասատուր Քոչարյան

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Հայաստան, 0301, Արագածոտնի մարզ, Ապարան Մարշալ Բաղրամյան փող., 26 շենք
  • Հեռախոսահամար. - +374-252-24393
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - http։//aparan.am