Արթիկ (Բնակչության թիվը` 19760)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – IV դ: թվական
  • Բնակչության թիվը – 19760
  • Համայնքի մակերեսը – 35 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 106 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 27 կմ
  • Համայնքում գործում են ` Համայնքում գործում է 4 նախակրթարան, 6 հիմնական, 2 ավագ և 1 հատուկ դպրոց, 1 գեղագիտական դաստիարակության կենտրոն, 1 գեղարվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 3 բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, 2 մշակույթի կենտրոն, 2 մարզադպրոց և 1 մարզահամալիր:  Արթիկում ավանդաբար զարգացած է հանքարդյունաբերությունը և քարի վերամշակման արտադրությունը: Համայնքում գործում են միջին և մանր ձեռնարկություններ, որոնք արտադրում են վակուումային էլեկտրավառարաններ, մետաղական կառուցվածքներ, ապակե տարրաներ, տրիկոտաժ արտադրանք, կահույք, հացամթերք և հրուշակեղեն, կաթնամթերք և արդյունաբերական այլ արտադրանք: 

Արթիկը (Արդիկ, Արդիք) եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի գավառներից: Կամսարականների օրոք մշակույթն Արթիկում, ինչպես և ողջ տարածաշրջանում նշանակալի զարգացում է ապրել, ինչի վառ վկայությունն են հանդիսանում Արթիկում պահպանված Ս.Աստվածածին (5-րդ դար), Լմբատավանք (7-րդ դար) և Ս.Գևորգ (7-րդ դար) եկեղեցիները: 
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Աստվածածին (սուրբ Մարինե) եկեղեցին: Եկեղեցու արևելյան հատվածում տեղադրված է 3 զոհասեղան: Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավակ դահլիճից գմբեթավոր դահլիճի անցման եզակի ճարտարապետական նմուշ է: 
Սուրբ Ստեփանոս (կամ Սուրբ Լմբատավանկ) եկեղեցին կառուցվել է դեռևս 7-րդ դարում: Լմբատավանկը զուսպ և խոնարհ տեսք ունի: Այն Հայաստանի վաղ քրիստոնեության ճարտարապետական շրջանի խաչագմբեթ լավագույն եկեղեցին է: Աղոթքներով ներծծված պատերը պահպանել են վաղ միջնադարյան որմնանկարների հատվածներ: Որմնանկարի բովանդակությունը նվիրված է Քրիստոնի համբարձման բիբլիական սյուժեին:
1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի էրզրում և Կարս գավառներից գաղթած հայերը վերաբնակվում են նաև Արթիկում, և բնակավայրի համար սկսվում է վերելքի նոր ջրջան: 19-րդ դարի երկրորդ կեսին Արթիկն իր բնակչության թվով Արևելյան Հայաստանի մարդաշատ բնակավայրերից էր: Այս շրջանում Արթիկը տարբերվել է ճարտարապետական յուրահատկությամբ. համայնքի բոլոր շինությունների կտուրները կառուցվել են կամարաձև: Տեսնելով, որ քաղաքաքում կա 7-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ հսկա եկեղեցի, որի կտուրը քանդված է, նորեկները որոշում են վերականգնել այն: Արթիկից ավելի քան 150 կմ հեռավորության վրա գտնվող Սարիղամիշ բնակավայրից նրանք սելերով, իսկ ճանապարհի դժվարանցանելի հատվածներում նաև սեփական ուսերին դրած` փոխադրում են 20 մետրանոց գերաններ: Սա քրիստոնեական հավատքին իրական նվիրումի, ազգասիրության և համերաշխության վառ դրսևորում էր: Արթիկցիներն առանձնակի հպարտությամբ են պահում բնակավայրի պատմության այս գեղցիկ դրվագը: 
1928թ-ից սկսվեց տուֆի արդյունահանումը, ինչը պայմանավորեց Արթիկի հետագա զարգացումը: Կառուցվեց երկաթուղին, հիմնվեցին արդյունաբերական ձեռնարկություններ, լայնամասշտաբ աշխատանքներ ծավալվեցին Արթիկի բարեկարգման, բնակարանաշինության և մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ:
Քաղաքի անվան հետ կապված հետաքրքիր մանրամասնություն կա. ՙԱրթիկը՚ Շիրակի մարզի և ընդհանրապես Հայաստանի այն բացառիկ տեղանուններից է, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին չի ենթարկվել համատարած բնույթ կրած թյուրքական տոպոցիդին (բնիկ հայկական տեղանունների փոխարինումը թյուրքական տարբերակներով): 
Արթիկը քաղաքի կարգավիճակ է ստացել 1945թ.: 
Խորհրդային ժամանակներում Արթիկը եղել է զարգացած արդյունաբերական քաղաք: 25 հազար բնակրությամբ քաղաքում գործել են 20-ից ավել մեծ ու միջին գործարաններ, ֆաբրիկաներ, արտադրական և արդյունահանող այլ կազմակերպություններ, որոնք ապահովել են ինչպես քաղաքի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակչության զբաղվածությունը: 
Արթիկն այսօր
2012թ. Հայրապետական սրբատառ կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև նոր՝ Արթիկի թեմ: 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – ՎԱՐԱԳՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՆՈՐԻԿԻ
  • Կուսակցական պատկանելիություն – ՀՀԿ անդամ
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2016թ.-ի նոյեմբերից

Ավագանու անդամների ցուցակ

 Աբրահամյան Ալեքսան Անուշավանի
Ասատրյան Ալիկ Սայաթի
Բզնունի Կորյուն Մեսրոպի
Գասպարյան Վաղարշակ Մանուկի
Հակոբյան Հարություն Համբարձումի
Հակոբյան Տարոն Արամի
Ղուլիջօղլյան Ռաֆիկ Գառնիկի
Մկրտչյան Մուշեղ Թորգոմի
Նիկողոսյան Արմեն Ռազմիկի
Չոփիկյան Արտակ Սամվելի
Պետոյան Թուրինջ Թադևոսի
Սահակյան Ահարոն Ալբերտի
Վարագյան Արտաշես Բաբիկի
Վարագյան Մեսրոպ Ռաֆիկի
Վարդանյան Ոսկան Հովհաննեսի

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Ազատության հր. 1
  • Հեռախոսահամար. - +0374 077-20-70-70
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - http://artik.am