Բռնակոթ (Բնակչության թիվը` 2103)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – X դ: թվական
  • Բնակչության թիվը – 2103
  • Համայնքի մակերեսը – 7281 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 210 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 111 կմ
  • Համայնքում գործում են ` Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`  - անասնապահությունը,  - դաշտավարությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 683 գյուղացիական տնտեսություն: Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-i դրությամբ կազմում է. - խոշոր եղջերավոր անասուններ` 1748 գլուխ, - մանր եղջերավոր անասուններ` 2361գլուխ, - խոզեր` 113 գլուխ, - մեղվաընտանիքներ` 363:

Բռնակոթը մտնում էր Մեծ Հայքի Սյունիք գավառի Ծղուկ գավառի մեջ և ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։ Անվանվել է նաև Բռնաուտ, Բրնաութ, Բռնակուտ, Մելիք Թանգու գյուղ։ Ըստ ժողովրդական ստուգաբանության գյուղի անունն առաջացել է Բուռն /բուռնեցիներ/, կոթ/կոթեցիներ/ անունների միացումից։ Հարուստ է պատմաճարտարագիտական հուշարձաններով։
Բռնակոթում հիշատակվում են 3 եկեղեցիներ՝ Ս. Գրիգոր /1704/, Ս. Աստվածածին, իսկ III-ի անունը անորոշ է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի հին գյուղատեղիներ՝ Կրո, Գյունեյ, Խաչեր, Քարայր։ 
Այստեղ են ծնվել Ն. Ադոնցը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը, Հր. Ադոնցը, Հր. Քարամյանը, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը։

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Ատոմ Առաքելյան

Ավագանու անդամների ցուցակ

ԲԱՐՍԱՄՅԱՆ ԱՇՈՏ
ԹԱՆԳՅԱՆ ԼԻԱՆԱ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԵՅՐԱՆ
ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՍԵՎԱԴԱ
ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ
ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ