Հրազդան քաղաքը տեղակայված է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում: Հյուսիսից եզերված է Փամբակի լեռնաշղթայով, հարավ-արևմուտքից` Ծաղկունյաց լեռնաշղթայով: Արևելքից սահմանն անցնում է Գեղամա լեռնաշղթայով` մինչև Գութանասարի գագաթը: Քաղաքի տարածքով հոսում է Հրազդան գետը, որի մեջ թափվում են Մարմառիկ և Աղվերան գետակները:
Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1600-1750 մ բարձրության վրա: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 5,5-60 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 715-730 մմ: Հրազդանի շրջանի (նախկինում Ախտայի շրջանի) շրջկենտրոնը 1930-59 թթ. եղել է Ախտա գյուղը, որը ներկայիս Հրազդան քաղաքի հարավային թաղամասն է հանդիսանում: 1959 թ. Ախտա գյուղը դասվեց հանրապետության քաղաքատիպ ավանների շարքին և նույն թվականին վերանվանվեց Հրազդան քաղաքատիպ ավան: ՀՍՍՌ Գերագույն Սովետի 1963 թ. հունվարի 12-ի “Հայկական ՍՍՌ-ում վարչատարածքային փոփոխությունների մասին” հրամանագրով լուծարվեցին աշխատավորների, դեպուտատների, Աթարբեկյանի և Ջրառատի գյուղական սովետները և Աթարբեկյան (այժմ` Վանատուր), Ջրառատ, Կաքավաձոր, Մաքրավան գյուղերը մտան Հրազդան քաղաքի կազմի մեջ:
Հրազդանը դարձավ շրջանային ենթակայության քաղաք: Հրազդանը, ձեռք բերելով քաղաքի կարգավիճակ, աստիճանաբար կերպարանափոխվում էր: Այդ ժամանակահատվածում Հրազդանի ազգաբնակչությունը կազմում էր մոտ 61,0 հազար մարդ, որի հիմնական մասը` մոտ 47,0 հազար մարդ, բնակվում էր բազմաբնակարան շենքերում: Քաղաքի հին բնակիչները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Ղարսից, Խոյից, Մուշից` 1926-29 թթ.: Սովետական շրջանում Հրազդանում բնակություն են հաստատել Հայաստանի մյուս շրջաններից, միութենական այլ հանրապետություններից եկած քաղաքացիներ և սփյուռքահայեր:
Ավագանու անդամների ցուցակ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՂԱՎԱՐԴԻ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ՄԱԿԱԲԵԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՎԵԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՎԱԶԳԵՆԻ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ՆԱՐԵԿ ՖԵԼԻՔՍԻ
ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ
ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ ԱԶԱՏԻ
ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԲՈՐՈԻՍԻ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՌՈՒԲԻԿԻ
ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՌԱԶՄԻԿԻ
ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ ՌՈԲԵՐՏԻ
ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ ՌՈՒԲԻԿԻ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՍԱԿ ՍԼԱՎԻԿԻ
ՕՀԱՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԼՅՈՎՈՅԻ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct