Կապան (Բնակչության թիվը` 45711)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1928 թվական
  • Բնակչության թիվը – 45711
  • Համայնքի մակերեսը – 3000 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 320 կմ
  • Համայնքում գործում են ` 13 հանրակրթական դպրոցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների Կապանի մասնաճյուղեր, քոլեջներ, "Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն> ՊՈԱԿ-ը, Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի Կապանի մասնաճյուղը, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը։  Համայնքի ենթկայության տակ գործում են արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններ` 12 ՆՈՒՀ, 3 երաժշտական դպրոցներ, 3 մարզադպրոցներ, արվեստի և գեղարվեստի մանկական դպրոցներ։ Մեր մարիզկները և սաները մասնակցել են միջազգային մի շարք մրցումների և մրցույթ-փառատոնների և վերադարձել մրցանակներով։

Կապանի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է V դարի վերջերին։ Ըստ երևույթին, այդ ժամանակ Կապանը սովորական բնակավայր էր։ X դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք։ Կապանը X դարի վերջում (հավանաբար 998-1001 թթ. սահմաներում) դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։

Կապանն ուներ դիրքային մի շարք առավելություններ։ Նրա արևմտյան կողմում գտնվող Բաղաբերդ և Բաղակու քար բերդերը ապահովում էին քաղաքի անվտանգությունն արևմտյան և հյուսիս-արևմտյան կողմերից։ Քաղաքի հյուսիսային կողմով անցնում է Կապան գետը, որն այդ մասում առաջացրել է խոր կիրճ՝ խիստ զառիվեր և անտառապատ լանջով, իսկ դիմացը մի քանի հարյուր մետրի հասնող ժայռ էր։ Հարավային կողմով ձգվում էին Արևիքի բարձրաբերձ և ժայռոտ լեռները, որոնք անմատչելի էին դարձնում քաղաքը հարավային կողմից։ Այս է եղել պատճառը, որ քաղաքը հարավային և հյուսիսային կողմերից հարկ չի եղել պարսպապատելու։ Համեմատաբար դյուրին էր քաղաք մտնել արևելյան կողմից, այդ պատճառով էլ քաղաքի այս մասը պարսպապատված է եղել։

1103 թվականին Կապանն ավերման է ենթարկվում սելջուկների կողմից։ Այնուհետև Կապանը մի քանի դար շարունակում է իր գոյությունը, բայց արդեն իբրև ոչ քաղաք, այլ սովորական բնակավայր։

16-17-րդ դարերում Կապանն ընկել է պարսից տիրապետության տակ։ 18-րդ դարում Արցախում և Սյունիքում ազատագրական պայքար բռնկվեց։ Կապանը դարձավ լեգենդար հերոս Դավիթ Բեկի գլխավորած Սյունիքի ազգային ազատագրական շարժման կենտրոն։ Ամրանալով Հալիձորում Բեկն իր զորախմբով հաղթանակներ տարավ մինչև 1727թ., երբ օսմանյան բանակը սկսեց Սյունիքի ասպատակումը։ Դավիթ Բեկի հալիձորյան զինակիցները որոշ ժամանակ հաջողությամբ կասեցնում էին թշնամու առաջխաղացումը, սակայն ի վերջո Սյունիքը տեղի տվեց մի քանի անգամ գերազանցող օսմանյան բանակի առջև։ 18-րդ դարում Կապանը մշտապես կռվախնձոր է եղել Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։ 1800թ. այն փաստորեն տրոհված էր այդ երկու տերությունների միջև` Ողջի գետով սահմանազատված։ 1813-ի Գյուլիստանի համաձայնագրով և 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով, Կապանն ամբողջովին անցավ ռուսական տիրապետության տակ, իսկ ցարական Ռուսաստանի անկումից հետո` 1918-1920թթ., Կապանը նորից դարձավ հայերի անկախության պայքարի կենտրոն։ Ի վերջո Խորհրդային Հայաստանի սահմանները ներառեցին նաև Սյունիքը։ 1991թ. Հայաստանի Հանրապետությունն իր երազած անկախությունը նվաճեց և կատարվեց երկրի նոր վարչատարածքային բաժանում։ 1995թ. Հայաստանը բաժանվեց մարզերի և Կապանը դարձավ Սյունիքի մարզկենտրոնը։ 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Աշոտ Հայրապետյան
  • Կուսակցական պատկանելիություն – ՀՀԿ անդամ
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2012

Ավագանու անդամների ցուցակ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ
ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ
ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ
ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ
ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ
ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ
ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - 3301, ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք
  • Հեռախոսահամար. - Հեռ. (+374 285 52036)
  • Էլ-փոստի հասցե - kapan.syuniq@mta.gov.am
  • Վեբ-կայքի լինկ - http://kapan.am