Մարալիկ (Բնակչության թիվը` 6943)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1828 թվական
  • Բնակչության թիվը – 6943
  • Համայնքի մակերեսը – 40.6 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 92 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 25 կմ
  • Համայնքում գործում են ` Կրթական հաստատություններ – երկու միջնակարգ դպրոց, երկու նախակրթարան, մեկ համայնքային նախադպրոցական կենտրոն, մեկ արհեստագործական ուսումնարան Մշակութային հաստատություններ - արվեստի դպրոց, մշակույթի տուն երաժշտական դպրոց, քաղաքային գրադարան Մարզական հաստատություններ –հանրապետական ենթակայության մարզադպրոց Արտադրական ձեռնարկություններ - <> ԲԲԸ Բնակչության հիմնական զբաղմունքը – անասնապահություն, գյուղատնտեսություն, արտագնա աշխատանք, առևտուր Հոգևոր կառույցներ - եկեղեցի Մարիամ աստվածածին(կառուցված 1898-1903թթ.) եկեղեցի Կարմիր վանք (կառուցված 19-րդ դար) եկեղեցի սուրբ Սարգիս (կառուցված 2012 թվականին: հուշարձան ԵԱԶ (երկրորդ աշխարհամարտում զոհվածների, կառուցված 1967թ.) հուշաղբյուր ԵԱԶ (երկրորդ աշխարհամարտում զոհվածների, կառուցված 1945թ.) հուշարձան ինքնաթիռի աղետից զոհվածների (կառուցված 1989թ.) խաչքար (արցախում զոհված ազատամարտիկների, կառուցված 2011թ.) խաչքար (եղեռնի զոհերի , կառուցված 2012թ.) խաչքար( անմեղ զոհերի, կառուցված 2013թ.)
Մարալիկ` նախկինում Մոլլագյոկչա, որը թարգմանաբար նշանակում է տերտերի կացարան, եղել է պատմական Հայաստանի Շիրակի գավառի գյուղերից մեկը: Մարալիկի արևմտյան մասում գտնվել է հին գերեզմանոց, որի տարածքում  այժմ առանձնատներ են: Այդ տարածքի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հնագույն աշխատանքային գործիքներ, զենքեր, խաչքարեր, որոնք վերաբերում են 11-12-րդ դարերին: Գտնված շիրմաքարերի արձանագրությունները վկայում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել 9-11-րդ դարերում: Հին գերեզմանոցից պահպանվել է 1551,1630,1720 թվականներին վերաբերող վիմագիր շիրմաքարեր: 1829թ. թուրքական կայսրության հալածանքներից ազատվելու համար արևմտյան Հայաստանի Բասենի գավառի մի շարք գյուղերից Մոլլագյոկչա բնակավայր են տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել  59 ընտանիք` 371 անձով: Այս տարածքը նաև անվանել  են << Ղռեր>> այսինքն մեռած հարթավայր:Առաջինը 1829 թ. Մոլլագյոկչա ոտք են դրել Ավագ և Հակոբ Չարչօղլյանները, Բոզո Կարասարովը, Անդիկը, Հեբոն, Անանիան, Կիրակոսը, Գևորգը, Դոխոն, Ուռուտը: Չարչօղլյան եղբայրները և Բոզոյենք կառուցել են առաջին ձիթհանքը, իսկ մարդոյենք` ջրաղացը:1863թ. բացվել է գյուղի առաջին գյուղական դպրոցը : Թուրքական ավազակային հարձակումներից ու ավերումներից զերծ չի մնացել նաև Մոլլագյոկչան: 1918-1920թթ. Երկու հարձակում է տեղի ունեցել գյուղի վրա, որին հերոսաբար դիմագրավել  են տեղի բնակիչները: Առանձնապես կռիվներում աչքի են ընկել Սիմոնյան Առաքելը, Աղաբաբյան Աղանիկը, Չարչօղլյան Հովհաննեսը, Աբաջյան Տիգրանը, Ժաժոյան Սեդրակը և ուրիշներ: Խորհրդային Կարգերի հաստատումից հետո 1927թ. Մոլլագյոկչան վերանվանվել  է Կապուտանի, իսկ 1935թ. հուլիսի 26-ին ՀԽՍՀ կենտգործկոմի որոշմամբ `Մարալիկ: 1939թ. Աղինի շրջանի Վարչական կենտրոնը դարձել է Մարալիկը: 1962թ. օգոստոսի 30-ի կառավարության որոշմամբ Մարալիկ գյուղը ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ: Մարալիկ քաղաքում գործել են Մագնիսական ուժեղացուցիչների գործարանը, պանրագործարանը, շինանյութերի ի իրերի կոմբինատը, հիդրոսարքերի գործարանը, Բամբակամանվածքային ֆաբրիկան:
 1996թ. Մարալիկ ավանը ընդգրկվում է Շիրակի մարզի մեջ և ստանում քաղաքի կարգավիճակ:
  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Գևորգյան Արտակ
  • Կուսակցական պատկանելիություն – Հայաստանի Հանրապետական կուսակցության և Երկրապահ Կամավորականների միության անդամ
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2007թ. սեպտեմբերի 23-ին և 2011թ. սեպտեմբերի 25-ին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետի պաշտոնում

Ավագանու անդամների ցուցակ

Վահագն Ավդալյան
Սոս Գևորգյան
Ռաֆիկ Գալոյան
Ավետիք Զաքարյան
Կարեն Հովհաննիսյան
Կարինե Հովհաննիսյան
Կառլեն Ղազարյան
Վահրամ Սահակյան
Արթուր Ուռումյան
Հարություն ՈՒռուտյան
Նորայր Փիլոյան

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Մադաթյան 1.
  • Հեռախոսահամար. - +37493-880-030, +37493-700-079
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - http://maralik.am/