Համայնքում գործում են ` 329 տնտեսություն: Ունի 2միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, հիվանդանոց, կապի հանգույց:
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 563հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 88 և 716 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Զբաղվում են բնական շինանյութերի արդյունահանմամբ: Ունի կարի ֆաբրիկա, ջրատեխնիկական սարքավորումների արտադրամաս:
Պահպանվել են բազիլիկ եկեղեցու (5-րդ դար), խաչաձև գմբեթավոր եկեղեցու (6-րդ դար) հիմնապատերը: Դեպի Լեռնակերտ տանող ճանապարհին գտնվում են Մակարավանքի ս. Սիոն եկեղեցին, Առաքելոց վանքի եկեղեցին, Աբլղարիբ Պահլավունու մահարձանը: Գյուղից հարավ-արևելք պահպանվել են միջնադարյան բերդի պարիսպների հետքեր:
Բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, բասենի, Մուշի շրջաններից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 191, 1897 թ-ին` 1496, 1926 թ-ին` 1331, 1939 թ-ին`1757, 1959 թ-ին` 3599, 1989 թ-ին`3384 հայ բնակիչ:
Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Անանիկ Ոսկանյան,
Կուսակցական պատկանելիություն – Անկուսակցական
Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2008թ –ից