Տաշիր (Բնակչության թիվը` 8667)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1844 թվական
  • Բնակչության թիվը – 8667
  • Համայնքի մակերեսը – 7609 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 163 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 52 կմ
  • Համայնքում գործում են ` հանրակրթական 3 դպրոցներ, մշակույթի տուն, գրադարաններ, 4 մանկապարտեզներ, մարզադաշտ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, արտադպրոցական ուսուցման կենտրոն, պոլիկլինիկա, հիվանդանոց, ծննդատուն, կապի հանգույց:  Քաղաքի տնտեսության մասնագիտացման ճյուղը արդյունաբերությունն է, որի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի սննդի արդյունաբերությունը: Ունի 12 կաթի վերամշակման արտադրամաս, 1 սպանդանոց, 4 հացի արտադրության արտադրամաս: Գործում է կարի ֆաբրիկան, առկա է արծնապատ ամանեղենի գործարանը:  Քաղաքում գործում է 10 վարսավիրանոց, կոշիկի վերանորոգման 3 կետ: 

Հիմնադրվել է 1844 թ-ին Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և կոչվել այդ ժամանակվա Կովկասի փոխարքայի անունով Վորոնցովկա: 1935 թ-ին այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո: 1961 թ-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թ-ից դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: Տաշիր է վերանվանվել 1991 թ-ին: 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Էդգար Էդիկի Արշակյան
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2012. 09.12

Ավագանու անդամների ցուցակ

  • Բաղդասարյան Կարեն Գրիշայի
  • Բաղդասարյան Միշա Սերգոյի 
  • Գրիգորյան  Վիգեն Վազգենի 
  • Դումիկյան Անուշ Վենիկի
  • Հարությունյան Սարգիս Ռուբենի 
  • Մարդոյան Հայկ Ժիրայրի 
  • Յավրումյան Արա Ժորայի 
  • Պողոսյան Արթուր Նորիկի 
  • Սողոյան Էդուարդ Սողոմոնի 
  • Վարդանյան Հովհաննես Ռուբենի 
  • Տոմերյան Քերոբ Գևորգի

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Հայաստան, Լոռու մարզ, Տաշիր Վազգեն Սարգսյան փող., 94 շենք
  • Հեռախոսահամար. - (+374 254)2-22-41
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - www.tashircity.am