Քաղաքը նախկինում եղել է Թիֆլիսի նահանգի Լոռի-Բորչալուի գավառի կազմում և ունեցել է Ձագիձոր, Ձաղիձոր անվանումները: Թումանյան է վերանվանվել 1951 թվականին` ի պատիվ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի:
Պատմամշակութային հուշարձանները տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի (Ք.ա. 2-1 հազարամյակից մինչև Ք.հ. 13-15-րդ դարեր), ավելի բազմազան են 13-14-րդ դարերի հուշարձանները (եկեղեցիներ, ամրոցներ, գյուղատեղիներ): Տարբեր են նաև հուշարձանների պահպանվածության աստիճանները` սկսած ավերակներից մինչև լավ պահպանվածները:
Համայնքի տարածքում է Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք, 12-13-րդ դարեր), որի կազմում են Մարիամաշեն և գլխավոր միանավերը (12-13-րդ դարեր, երկուսն էլ՝ թաղածածկ) և 13-րդ դարի թաղածածկ եկեղեցիները։
2002թ.-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում` Թումանյան քաղաքում ներառված է 11 հուշարձան (9 միավոր), Քոբեր կայարանի գյուղում՝ 71 հուշարձան (8 միավոր)։
Ավագանու անդամների ցուցակ
Սեյրան Այդինյան Արմենի 1985թ. բարձր. ար. ՀՀԿ
Գոռ Գալստյան Ռոբերտի 1984թ. բարձր. ար. անկուս.
Մերուժան Խեչոյան Ռուզվելտի 1966թ. միջն. ար. ՀՅԴ
Գագիկ Մելիքսեթյան Վարուժայի 1965թ. միջն. ար. անկուս.
Տիգրան Մխիթարյան Սամվելի 1988թ. բարձր. ար. ՀՀԿ
Սեյրան Շահվերդյան Սուրենի 1959թ. միջն. ար. ՀՀԿ
Հրանտ Սարգսյան Սպարտակի 1989թ. միջն. ար. անկուս.
Սասուն Վանյան Բաղիշի 1985թ. միջն. ար. ՀՀԿ
Գայանե Վիրաբյան Գագիկի 1977թ. միջն. իգ. անկուս.
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct