Վայք (Բնակչության թիվը` 7659)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 2016 թվական
  • Բնակչության թիվը – 7659
  • Համայնքի մակերեսը – 1839978 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 140 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 20 կմ
  • Համայնքում գործում են ` 600 և 200 տեղանոց դահլիճներով մշակույթի պալատը, գեղարվեստի և երաժշտական դպրոցները, գրադարանը` 180 հազ. կտոր գրքով, 2000 տեղով մարզադաշտը։ Քաղաքում գործում են հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորան, հասարակական սննդի և կենցաղ սպասարկման օբյեկտներ։  Ունի մեկ ավագ դպրոց, մեկ հիմնական դպրոց, մեկ վարժարան, դեղատուն, 2 մանկապարտեզ, կապի հանգույց։ 

Վայք համայնքը կազմավորվել է <> ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի Վայք քաղաքային և Ազատեկ, Արին, Զեդեա գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Հորադիս գյուղական բնակավայրերը։
Համայնքի կենտրոնը Վայք քաղաքն է։
<> ՀՀ օրենքի 84 հոդվածի(Անցումային դրույթներ), 14-րդ մասի համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների(Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։ Վայոց ձորն իր տարածքով տարբեր դարաշրջաններում տարբեր իշխանական ենթակայություն է ունեցել։ Հայտնի է, որ Այրարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակ, Քրիստոսից առաջ ( Ք.ա.) 11-րդ դարում, եղել է Երվանդունիների, իսկ Ք.ա 2-րդ դարի վերջին մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Տարբեր թվերին եղել է Սյունիքի, Հայկական Մարզպանության, 990-991 թթ. Անիի թագավորության, իսկ 12-13-րդ դդ. Զաքարյանների իշխանության ներքո։ 
Մինչև թուրքական ցեղերի տիրապետությունը կազմում էր Օրբելյան և Պռոշյան իշխանների սեփականությունը։ Նախախորհրդային շրջանում` 1850 թ. սկսած մտնում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղ խորհրդային կարգերը հաստատվել են 1921թ-ին։ 1921-29թ-ին մտնում էր Դարալագյազի գավառի մեջ։ 1930-ին Դարալագյազի գավառը վերացվում է և հետագայում դրա տարածքից կազմվում են Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ։ 1956 թ. հոկտեմբերի 18-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Սոյլանը վերանվանվել է Ազիզբեկովի անունով։ 
Քաղաքը ձգվում է մոտ 1.5կմ երկարությամբ։ Կլիման չորային է, հր և հս պատած է լեռներով, շրջակայքում կան անտառներ։
Վայքի տարածքում Արփա գետի արևմտյան մասում է գտնվում Պասկևիչի կամուրջը (նրա կողմից վերանորոգված է 1827 թ.), հս-արևելքում Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում գտնվում են հին բնակավայրի ավերակներ։
Նախկին Վայքի շրջանը սահմանակից է արևելքից Սիսիանին, արևմուտքից` Եղեգնաձորին, հյուսիսից և հյուսիս-արևելքից` պատմական Ղարաբաղի տարածքին, հարավից` Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքին։

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Թարո Ավետյան
  • Կուսակցական պատկանելիություն – Անկուսակցական է:
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 12.09.2016

Ավագանու անդամների ցուցակ

  • Ասատրյան Վահե
  • Արարատյան Արարատ
  • Գեղամյան Համլետ
  • Գևորգյան Տիգրան
  • Թադևոսյան Վահան
  • Ղազարյան Կարապետ
  • Մանուչարյան Հրաչիկ
  • Ջանոյան Մերի
  • Սահակյան Խաչատուր
  • Սարգսյան Վարդան
  • Վարդանյան Լևոն

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Շահումյան փողոց, շենք 18
  • Հեռախոսահամար. - (+374 282) 9-28 66,2-11-66
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ -