Զառիթափ (Բնակչության թիվը` 4262)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1829 թվական
  • Բնակչության թիվը – 4262
  • Համայնքի մակերեսը – 4687365 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 140 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 25 կմ
  • Համայնքում գործում են ` Զառիթափ՝ միջնակարգ դպրոց, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանության կենտրոն, մանկապատանեկան տուրիստական բազա։   Արտավան   միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է Գոմք`  դպրոց, բուժկետ։ Խնձորուտ`  դպրոց, բուժկետ։  Մարտիրոս ՝ մշակույթի տուն, գրադարան, փոստի բաժանմունք, բուժկետ, դպրոց և կապի բաժանմունք։ Նոր Ազնաբերդ ՝  Գյուղը կրթական հաստատություն չունի, երեխաները հաճախում են հարևան Խնձորուտ գյուղի դպրոց: Սերս ՝   դպրոց, բուժկետ և կենցաղսպսաարկման այլ կառույցներ:

Զառիթափ համայնքը կազմավորվել է <> ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Ախտա, Կապույտ, Ուղեձոր գյուղական բնակավայրերը։
Համայնքի կենտրոնը Զառիթափ գյուղն է։
<> ՀՀ օրենքի 84 հոդվածի(Անցումային դրույթներ), 14-րդ մասի համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների(Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։ 

Արտավան 
Գյուղը հիմնադրվել է 10-18-րդ դարերում։ Նախկինում այստեղ եղել է հինգ բնակատեղի` <> (Դարբնի), <>, <> /Լուսաբեր/, <>, <>։ Այս բնակատեղիներից մի քանիսի մասին որոշ տեղեկություններ մեզ են հասել Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի (Քաջբերանի) <> գրքից (1870-ական թվականներ)։
Մինչև 1949 թվականը գյուղը կոչվել է Ջուլ, որը համապատասխանում է գյուղի այժմյան տարածքին։
Բնակչությունը ռուս- պարսկական պատերազմի տարիներին ներգաղթել է Խոյ, Սալմաստ գավառներից, նախ բնակվել է Ախաչ գյուղում, ապա այնտեղից տեղափոխվելև վերաբնակվել Ջուլում։ Գյուղը վերաբնակեցվել է 1949թ. մարտ ամսից ու վերանվանվել՝ Արտավան։

Բարձրունի

Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին, այն վերաբնակեցվել է 1928 թվականին` Արեմտյան Հայաստանի Խոյ, Սալմաստ գավառներից ներգաղթված հայերով։

Գոմք

Վայոց ձորի շատ հին շեներից է Գոմքը։ Այն գրով հիշատակված է Ստեփանոս Օրբելյանի <> մեծարժեք երկում։ Մեծանուն պատմիչը պարզել է, որ Գոմք գյուղը վեց չափ հարկ է տվել Տաթևի վանքին, ինչն էլ նշանակում է, որ շենը եղել է ոչ շատ մեծ։
Գյուղն այդպես էլ հիշատակված է ` <> և հիմնազուրկ է այն ենթադրությունը, թե դա հին Գոմեր գյուղն է։

Խնձորուտ

Գյուղը հիմնադրվել է 1827թ. ռուս-պարսկական Գյուլիստանի պայմանագրի համաձայն՝ Պարսկաստանից հայ ազգաբնակչության ներգաղթի արդյունքում։ 
Չնայած բնակլիմայական անբարենպաստ պայմաններին (սակավաջուր, չոր կիսատափաստանային հողերի) գյուղն աստիճանաբար զարգանում է և ապահովում բնակչության աճ։ 
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը գյուղը պատկանել է Նախիջևանի նահանգի Շարուր Դարալագյազ գավառին։ 
Խնձորուտը հարևան գյուղերից կտրված շուրջ 20 կմ-ով և թշնամու (Նախիջևանի) դեմ հանդիման ունի շուրջ 25կմ սահման։ 

Մարտիրոս
Մարտիրոսը մեկն է Վայոց ձորի, ինչպես նաև ողջ Հայաստանի այն սակավաթիվ գյուղերից, որի հիմնադրման ստույգ տարեթիվը և հիմնադրողների անունները պահպանվել են։ Այդ կարևոր տեղեկությունը արձանագրված է գյուղամիջի մեծ աղբյուրի մոտ 1283թ. վարդագույն գրանիտից կանգնեցված երեք մետրից ավելի բարձրություն ունեցող գեղաքանդակ խաչքարի վրա` ներքևում հետևյալ արձանագրությամբ.
<>։
Փաստերը վկայում են, որ Մարտիրոսը Պռոշ իշխանի հրամանով կառուցվել է ոչ թե ամայի վայրում, այլ վերակառուցվել է մի գյուղ, որը ունեցել է իր բնակիչները։ 
Մարտիրոսը, իր ավելի քան 700 տարվա պամության ընթացքում, թողել է բազմաթիվ պատմական ու մշակութային արժեքներ։
Մարտիրոսի ամենանշանավոր ճարտարապետական հնությունը 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին վանքն է, որը գտնվում է գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, Նզար սարի ստորին հատվածում, որտեղից սկիզբ են առնում սառնորակ աղբյուրները։ Վանքն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում, ստորգետնյա լեռան մեջ։ Ըստ պահպանված արձանագրությունների, վանքը 1286 թվականին կառուցել է Մարտիրոս Վարդապետը, իսկ ճարտարապետն է եղել քարագործ Գրիգորիկը։
Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ` իր կառուցողական բարձր արվեստով։ 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Սիմոն Բաբայան
  • Կուսակցական պատկանելիություն – Անկուսակցական
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 02.10.2016

Ավագանու անդամների ցուցակ

  •  Ասլանյան Սմբատ
  • Բաբայան Արգիշտի
  • Գևորգյան Գառնիկ
  • Գևորգյան Գևորգ
  • Գրիգորյան Գարիկ
  • Դավթյան Դավիթ
  • Հմայակյան Սևադա
  • Սաղաթելյան Վիրաբ
  • Վարդանյան Սասուն

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Զառիթափ, փողոց 3, շենք 9
  • Հեռախոսահամար. - (+374) 93 93-33-99
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ -