Լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման 26-ամյակը. Միության նախագահ Էմին Երիցյանի ուղերձը

Լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման 26-ամյակը. Միության նախագահ Էմին Երիցյանի ուղերձը

10.11.2022

Հարգելի համայնքապետեր,

Ավագանու անդամներ,

Համայնքային ծառայողներ,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա առիթով։

Լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման 26-ամյակը։ Իհարկե, ինքնակառավարման ինստիտուտը, համայնքային կացութաձևը առկա է եղել մարդկային հանրույթի գոյության ողջ պատմության ընթացքում։ 1996 թվականին Հայաստանում ձևավորվեց տեղական ինքնակառավարում տեղական ժողովրդավարության ժամանակակից ընկալումների ծիրում։ Ավելին, տեղական ինքնակառավարման նոր համակարգը նորանկախ պետականության կայացման պահանջված հենասյուներից մեկն էր։

26 տարիների հատույթում հազարավոր մարդիկ էին ներգրավված իրենց համայնքների ու պետության կայացման, համայնքների շենացման գործում։ Մեր տեսլականն էր, որ համայնքները, օժտված լինելով բավարար ռեսուրսներով, կարողություններով ու իրավասությամբ, սեփական պատասխանատվությամբ ու ինքուրույն գործելով, էապես բարելավեն մարդկանց կենսամիջավայրը, որակյալ ու մատչելի ծառայություններ մատուցեն։

Բոլոր այս տարիներին դուք պատվով իրականացրել եք ձեր հանձնառությունը՝ ծառայել ժողովրդին։ Բոլոր այս տարիներին պատասխանատվության բեռն ու հասանելի միջոցները եղել են անհամապատասխան։ Այդ պայմաններում ձեր առաքելությունն անհնարին կլիներ առանց այն նվիրումի, որով դուք վերաբերվում եք ձեր գործին, ձեր համայնքներին։

Մեկնարկելով 936 համայնքների, համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ուղիղ ընտրական համակարգից՝ մենք այսօր հանգրվանեցինք տեղական ինքնակառավարման այլ իրողությունում, երբ ունենք 71 խոշորացված համայնք, գերազանցապես համամասնական ընտրակարգ։ Սրանք փոփոխություններ էին, որ էական են մեր պետականության ու սահմանադրական համակարգի համար։

Այնուամենայնիվ, տեղական ժողովրդավարությունը դեռևս շատ մարտահրավերներ ունի։

Դրանցից ամենակարևորն են՝ ապակենտրոնացումը և քաղաքացիների վստահությունը։

Վարչատարածքային փոփոխություններից հետո էլ  տեղական իշխանությունների լիազորությունների ծավալը սահմանափակ է, իսկ դրանց իրականացման համար անհրաժեշտ միջոցները չնչին՝ հանրային ռեսուրսները դեռևս անհամաչափ են բաշխվում կենտրոնական ու տեղական իշխանությունների միջև։ Առանց ռեսուրսների և լիազորությունների՝ տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց առաքելությունը՝ ապահովել որակյալ ծառայություններ ու ստեղծել մարդու կյանքի որակյալ միջավայր։

Քաղաքացիների վստահությունը շարունակում է մնալ ամենակարևոր մարտահրավերներից մեկը։ Տեղական ժողովրդավարությունն անհնար է առանց վստահության։

Մեր ամենօրյա գործունեությունը պետք է ուղղված լինի հենց քաղաքացուն։ Ամենամոտը գտնվելով մեր բնակչին՝մենք եզակի հնարավորություն ունենք արարելու այդ վստահության ուժով՝ բարձրացնելով տեղական ինքնակառավարման դերն ու հեղինակությունը։

Հայաստանի և տեղական ինքնակառավարման վաղվա օրը լինելու է միայն վերելքի ուղի։

Շնորհավորում եմ բոլորիդ։

Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ


NEWS

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation
The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation

19:23

29 03 2026

From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...