Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

02.07.2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կողմից պարգևատրվել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 11-ից 13-ը՝ «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով:

Սևան համայնքը 4-րդ անգամ միացավ Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:

Սևան համայնքում Էներգիայի շաբաթվա թեմային համահունչ նախապատրաստվել և անցկացվել են14 թեմատիկ միջոցառումներ՝ թեմատիկ ֆիլմեր, նկարչական աշխատանքների ցուցադրություն, սպորտլանդիա, «Չվերականգնվող թե կայուն էներգիա» թեմայով բանավեճ-քննարկում, թղթի, պլաստիկի վերամշակման վարպետաց դաս, զրույց-պարապմունք, ցերեկույթ, ֆլեշմոբ, հեծանվարշավ և այլ միջոցառումներ։

Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել են «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթի հաղթողները՝ Մանե Ղարիբյանը, Եվա Բաբայանը, Ալլա Ղարիբյանը, Անգելինա Առաքելովան, Ջուլիետա Մուրադյանը, Մերի Կնյազյանը, Մանե Գևորգյանը,  Էլեն Երվանդյանը, Մանե Ալավերդյանը, Արևիկ Քալոյանը, Արևիկ Կարապետյանը, Էլեն Կարոյանը։


NEWS

Armen Galjyan participated in the meeting of the Congress Monitoring Committee held in Oslo
Armen Galjyan participated in the meeting of the Congress Monitoring Committee held in Oslo

17:53

08 07 2026

Armen Galjyan, Head of the Armenian Delegation to the Congress of Local and Regional Authorities...

The Union of Communities of Armenia Participates in the World Congress of United Cities and Local Governments Eurasia in Morocco
The Union of Communities of Armenia Participates in the World Congress of United Cities and Local Governments Eurasia in Morocco

16:07

28 06 2026

As previously announced, the delegation of the Union of Communities of Armenia participated in...

Director General of the Union of Communities of Armenia Participated in the Conference on Strengthening Intermunicipal Cooperation in Armenia
Director General of the Union of Communities of Armenia Participated in the Conference on Strengthening Intermunicipal Cooperation in Armenia

16:30

18 06 2026

The Director General of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, participated in...

Delegation of the Union of Communities of Armenia to Participate in the World Congress of “United Cities and Local Governments: Eurasia”
Delegation of the Union of Communities of Armenia to Participate in the World Congress of “United Cities and Local Governments: Eurasia”

10:07

18 06 2026

The delegation of the Union of Communities of Armenia will participate in the World Congress of...