
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
02.07.2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կողմից պարգևատրվել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 11-ից 13-ը՝ «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով:
Սևան համայնքը 4-րդ անգամ միացավ Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
Սևան համայնքում Էներգիայի շաբաթվա թեմային համահունչ նախապատրաստվել և անցկացվել են14 թեմատիկ միջոցառումներ՝ թեմատիկ ֆիլմեր, նկարչական աշխատանքների ցուցադրություն, սպորտլանդիա, «Չվերականգնվող թե կայուն էներգիա» թեմայով բանավեճ-քննարկում, թղթի, պլաստիկի վերամշակման վարպետաց դաս, զրույց-պարապմունք, ցերեկույթ, ֆլեշմոբ, հեծանվարշավ և այլ միջոցառումներ։
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել են «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթի հաղթողները՝ Մանե Ղարիբյանը, Եվա Բաբայանը, Ալլա Ղարիբյանը, Անգելինա Առաքելովան, Ջուլիետա Մուրադյանը, Մերի Կնյազյանը, Մանե Գևորգյանը, Էլեն Երվանդյանը, Մանե Ալավերդյանը, Արևիկ Քալոյանը, Արևիկ Կարապետյանը, Էլեն Կարոյանը։

14:57
22 07 2026
Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

17:53
08 07 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

18:44
06 07 2026
Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց իր ընդհանուր ժողովը՝ ամփոփելով վերջին վեց ամիսների...

16:07
28 06 2026
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը...

16:30
18 06 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

10:07
18 06 2026
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...
22
Nov
26
Oct
25
Oct