
«Շրջակա միջավայրի պահպանում և թափոնների դասակարգում» խորագրով բաց պարապմունքներ՝ Վանաձորի մանկապարտեզներում
15.03.2023
Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագրի նախաձեռնությամբ շարունակվում են բնապահպանական կրթությանն ու վարքագծի փոփոխությանն ուղղված բաց պարապմունքները։
Վանաձորի թիվ 19 և 24 մանկապարտեզներում տեղի են ունեցել բաց պարապմունքներ «Շրջակա միջավայրի պահպանում և թափոնների դասակարգում» խորագրով։ Այն իրականացվել է «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի հանրային իրազեկման բնապահպանական կրթության և վարքագծի փոփոխության արշավի շրջանակներում։
Դասընթացները վարել են Ծրագրի ընթացքում վերապատրաստված դաստիարակները, իսկ մասնակիցները ավագ և միջին խմբերի սաներն են։
Փոքրիկները սովորել են տեսակավորել թափոնները, օրինակ, թե որ թափոններն են ենթակա վերամշակման, ինչպես խուսափել շրջակա միջավայրի աղտոտումից։

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...
22
Nov
26
Oct
25
Oct