
ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում
13.05.2019
Մայիսի 13-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի զեկուցողների և Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամների հանդիպումը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ, Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև տեղական ինքնակառավարման ոլորտի հայաստանյան փորձագետներ։
ԵԽ Կոնգրեսի պատվիրակության կազմում են համազեկուցողներ Գան Մարի Հելգեսենը, Բրյոնի Ռուդկինը, անկախ փորձագետ Զոլթան Սենթը, Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Սթեֆանի Փորելը:
Գան Մարի Հելգեսենը նշեց, որ Կոնգրեսը ՀՀ-ում մշտադիտարկումներ է իրականացրել 2000, 2003, 2013 թվականներին: 2015-ին իրականացվել է հետմշտադիտարկման առաքելություն, որի ընթացքում կազմվել է 2016 թ. ճանապարհային քարտեզը: Դառնալով Հայաստանում մոնիտորինգային առաքելության իրականացման նպատակներին՝ Գան Մարի Հելգեսենը նշեց. «Մշտադիտարկման հիմնական նպատակն է ոչ միայն հասկանալ, թե ինչպես են իրականացվում Խարտիայով երկրի ստանձնած պարտավորությունները, գնահատել տեղական ժողովրդավարության վիճակը երկրում, այլև անդրադառնալ այն խնդիրներին, որոնք կան փոփոխված քաղաքական իրավիճակում տեղական ինքնակառավարման ոլորտում»:
ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը նշեց, որ Կոնգրեսի մասնակցությունը ՀՀ-ում տեղական ժողովրդավարության զարգացման համար շատ կարևոր է: Նա փաստեց, որ ՀՀ-ում տեղական ժողովրդավարության հաջողության պատմությանը ուղղակիորեն փոխկապված է ԵԽ Կոնգրեսի հետ Հայաստանի համագործակցության հետ։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն Կոնգրեսի 2013թ. հանձնարարականների և ՀՀ-ԵԽ Կոնգրես 2016թ. Ստորագրված ճանապարհային քարտեզի իրագործման շուրջ։
ԵԽ Կոնգրեսի զեկուցողները Հայաստանում հանդիպումներ կունենան նաև քաղաքացիական հասարակության, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են այցեր նաև համայնքներ:
Նշենք, որ համազեկուցողները Հայաստան այցի արդյունքում կպատրաստեն զեկույցի նախագիծ, որին կկցվեն նաև առաջարկությունները ու կուղարկվեն Նախարարների կոմիտե: Առաջարկությունները կներկայացվեն Մոնիտորինգի հանձնաժողովի հսստատմանը, ինչից հետո զեկույցը կներառվի Կոնգրեսի հաջորդ՝ նստաշրջանի օրակարգում:

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...

17:05
26 03 2026
Fiscal decentralization issues related to increasing the efficiency of providing community...

19:38
20 03 2026
Yerevan Mayor and Chairman of the Board of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan,...

18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
22
Nov
26
Oct
25
Oct