
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
29.08.2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում Ապարան համայնքում անցկացված նկարչական մրցույթի հաղթողները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Ապարանում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025 -ի շրջանակում իրականացվել է 3 միջոցառում՝ նկարչական մրցույթ, քուիզ, ցուցահանդես, որոնց մասնակցել են 200-ից ավելի մարդ։
Ապարանը Քաղաքապետերի դաշնագրի առաջին մասնակիցներից է։
Ապարանի համայնքապետարանում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին, որ մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգացման ռազմավարությունները։ Ապարանը մինչև 2020 թվականն իր ռազմավարությունը ժամանակին մշակել է, այժմ GIZ կազմակերպության հետ համատեղ փորձագիտական, խորհրդատվական խումբ է ներգրավվել մշակվելու նոր ծրագիրը՝ մինչև 2030 թվական։
Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը գոհունակությամբ նշեց, որ համայնքը ևս մեկ անգամ արվեստին մոտ, արվեստը զարգացնող երիտասարդների շնորհիվ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան։ Նա վստահեցրեց՝ երիտասարդների մասնակցության աճի միտումը տարեցտարի նկատելի է։
Ապարան համայնքի էներգախնայողության ծրագրերի համակարգող Գոհար Սահակյանն էլ հավաստիացրեց՝ համայնքի համար կարևոր է կանաչ ու կայուն գործելակերպի որդեգրումը և հենց այդ նպատակով էլ այս տարի Ապարանը՝ որպես Երիտասարդական մայրաքաղաք-2025, առաջ է շարժվում կայուն, կանաչ զարգացման օրակարգով, որտեղ կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը։
Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի հաղթողները՝ Անուշիկ Թադևոսյանը, Լիլյա Սարգսյանը, Արմինե Հակոբյանը, Նաիրա Մովսիսյանը, Վերգինե Կարապետյան, Վաչիկ Ղազարյանը։

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

17:34
20 05 2026
The Armenian delegation is participating in the high-level conference dedicated to the 15th...

23:31
18 05 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

12:42
14 05 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...
22
Nov
26
Oct
25
Oct